Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատմությունը հանում է սովորական ըմբռնումներից և մելոդրամատիզմից

05.13.2019

Նախօրեին, մայիսի 12-ին, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում բեմադրության մեկ անգամյա ցուցադրությամբ նշել են Աննա Ֆրանկի ծննդյան 90-ամյակը: Դա այն աղջնակն է, որը ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախումից մի քանի օր առաջ տիֆից մահացավ համակենտրոնացման ճամբարում՝ ապրողներին թողնելով իր պատմական օրագիրը, որի հիման վրա մարդիկ պետք է հասկանային, թե ինչ հակամարդկային երևույթներ են պատերազմը, մարդատյացությունը և ռասիզմը:

Հրեա աղջկա հայտնի օրագրի հիման վրա ռեժիսոր Սեմյոն Սերզինը մտահղացել է ստեղծել «Ռոք-օրատորիա»: «Ռոք: Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով նախագիծն իրականացնելու համար թատրոնը համագործակցել է «Աուկցիոն» ռոք համույթի հետ:

Այն, ինչը ստացվել է այդ համագործակցության արդյունքում, ռեժիսորը անվանել է «օրհներգ»: Օրհներգ իրականի մասին, որի երաժշտությունը Աննա Ֆրանկի օրագրերում ներկայացված պատմությունը հանում է սովորական ըմբռնումներից և մելոդրամատիզմից:

«Սա, պարզապես, հոլոքոսթի պատմություն չէ»,- նշել է ռեժիսորը և ընդգծել, որ իրենց մեկանգամյա ներկայացումը մարդու պատմություն է:

Այդպիսի մեկանգամյա ակցիա-ներկայացում ստեղծելու գաղափարը թատրոնի առաջատար դերասանուհի Վիկտորիա Իսակովայինն է, որի վրա ինչ-որ ժամանակ Աննա Ֆրանկի օրագիրը ուժեղ տպավորություն է թողել:

Երաժշտության հեղինակը գիթառիստ և կոմպոզիտոր Նիկոլայ Բիչանինն է, որը նաև հաջողությամբ կարողացել է «Աուկցիոն» համույթի մի շարք երգերի հիման վրա գտնել ներկայացմանը համահունչ երաժշտական մոտիվներ:

Ստացվել է էներգիա փոխանցող ներկայացում, որի կենտրոնում աղջնակն է, որը շատ է ցանկանում ապրել, ստեղծել և ի հակադրություն պատերազմի, հավատալ լավագույն ապագային...



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 797 անգամ