Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահից առաջ նկարում է իր երազը...

05.14.2019

Այսօր՝ մայիսի 14-ին, Մոսկվայում մեկնարկել է Չեխովի անվան 14-րդ թատերական փառատոնը: Միջոցառմանը մասնակցում են 16 երկրներից ժամանած թատերախմբեր, որոնք կցուցադրեն 22 ներկայացում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս տարի փառատոնը սկսվել է թատրոնի պատերից դուրս՝ փողոցում, ներկայացումներից լուսանկարչական ապարատով որսած պատկերաշարերի ցուցադրմամբ:

14-րդ չեխովյան փառատոնը կարելի է ասել ունի արևելյան շեշտադրում: Դրա մասին է խոսում նաև լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը, որը նվիրված է չինական թատրոնին: Ասենք որ չին արտիստները լրիվ պատրաստ են այդ մեծ պատասխանատվությանը և նրանց թատերախումբը նախատեսել է Մոսկվայում ցուցադրել 5 բազմաժանր ներկայացում:

Բնականաբար փառատոնն էլ կբացեն չին արտիստները: Նրանք մոսկվացիներին առաջինը կներկայացնեն «Վարդակակաչե տաղավար» օպերան: Այն կցուցադրվի լճակի ջրերի վրա բարձրացած հարթակին: Հանդիսատեսները այդ բեմին ծավալվող գործողություններին կհետևեն լճակի երկու ափերից:

«Բավականին բարդ էր այսպիսի հարթակին հարմարվելը, քանի որ չինական լճակներն անպայման ունեն կորացող եզրագիծ, իսկ այստեղ ամեն գիծ ուղիղ է»,- նկատել է ռեժիսոր Լի Յաո Պինը: Բացի այդ հանդիսատեսները հայրենիքում նրանց ներկայացումը դիտում են լճակի միայն մեկ ափից:

Սակայն ամեն ինչ կարգավորվել է հարթակը բեմական միջավայր դարձնելով և այն բանի շնորհիվ, որ ռեժիսորը դերասանների առջև խնդիր է դրել ստեղծված իրավիճակում լիճը դարձնել իրենց դաշնակիցը:

Շանհայի օպերայի «Կունցոյ» կենտրոնի արտիստները սովոր են դժվարությունների մեջ դիտարկել նոր հնարավորություններ: Ցուցադրվելիք ներկայացման վերաբերյալ նրանց միակ մտահոգությունը կապված է Ռուսաստանի մայրաքաղաքի եղանակի հետ: Նրանք անհանգստանում են, որ Մոսկվայում հանկարծ այս երեկո անձրև չտեղա...

«Վարդակակաչե տաղավարը» հնագույն «Կունցոյ» օպերայի դասական գործ է: Այն համարվում է «չինական օպերայի մայրը»:

Գեղեցկուհի Դու Լինյանը սիրելիին հանդիպում է երազում՝ գեղեցիկ, թռչունների դայլայլով ու ծաղիկներով լի այգում: Արթնանալով և իր մոտ չտեսնելով պատանուն, Լինյանը ընկնում է խոր տրտմության մեջ և մահանում է: Սակայն մահից առաջ նա նկարում է իր երազը և հրամայում իր նաժիշտին, որ այն տեղադրեն այգում:.. Սա օպերայի առաջին հատվածն է, իսկ հետո հնագույն օպերան հանդիսատեսին հաստատապես ուղեկցում է գեղեցիկ սիրո և հուզմունքի աներևակայելի մի նրբին աշխարհ...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1051 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների