Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

30 տարեկանների «Փոթորիկը»՝ աշխարհի անվերադարձ հալվելու արագությամբ

05.21.2019


Նախօրեին, մայիսի 20-ին., Մոսսովետի թատրոնում Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ցուցադրվել է Շեքսպիրի հազվադեպ բեմադրվող պիեսներից մեկը՝ «Փոթորիկը»՝ ըստ ներկայացվող բեմադրության, նաև՝ «Օրորոցային տառապողների համար» ենթավերնագրով: Անգլիացի հանճարեղ դրամատուրգի այս գործը շատերը համարում են նրա ստեղծագործություններից ամենահանելուկայինը և փիլիսոփայականը: Մոսկվացի հանդիսատեսների շրջանում բեմադրությունը հետաքրքրություն էր առաջացրել նաև այն հանգամանքով, որ այդ բարդ և ոչ միանշանակ պիեսի բեմադրությունն իրականացրել է երիտասարդ կին-արվեստագետ Յեթթե Շթեքելը՝ Համբուրգի «Տալիյա» թատրոնի ռեժիսորը, որի մասնագիտական փորձառությունը չափվում է 32 տարեկանի բարձրությունից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

« «Փոթորիկը» կարելի է ընթերցել որպես հեքիաթ: Այն հեշտ չէ հասկանալ տրամաբանությամբ, որովհետև այնտեղ ամեն ինչ շատ անտրամաբանական է: Համատարած մոգություն է, հոգիներ... Սակայն թատրոնի գործիքների օգնությամբ (երաժշտություն, պարեր, լույս) հեշտ է դա դարձնել մի ամբողջ աշխարհ և խոսել այն մասին, թե ինչն է կարևոր այժմ»,- նշել է ռեժիսորը:

Ներկայացման մեջ կարծես երկու աշխարհ է ներկա՝ Շեքսպիրը և ժամանակակիցը: Առաջին աշխարհից բխում է մոգականը և հեքաթայինը, իսկ երկրորդը՝ հիմնախնդիրներ և վախ ապագայի հանդեպ: Հեքիաթային փոթորիկը, որը ինչ-որ ժամանակ առաջացրել էր մոգ Պրոսպերոն, Շթեքելի մոտ վերածվել է ապագայի մասին տագնապալի կանխազգացման: Դա 30 տարեկան հասակն ունեցողների «փոթորիկն» է, որոնք սուր զգում են, որ աշխարհը հալվում է անվերադարձ և խելահեղ արագությամբ:

Պրոսպերոյի դերում հանդես է գալիս գերմանացի հայտնի արտիստուհի Բարբարա Նյուսսեն: Նրա խաղացած հայտնի կերպարներից են Լիր Արքան, Ռանևսկայան և նույնիսկ 1945թ.-ին Համբուրգի ավերակներում թափառող Տեր Աստված: «Փոթորիկ»-ում նա ամբողջովին սևի մեջ է՝ սև բեմում: 76-ամյա արտիստուհին ասես մեկ մարդ դաձած դահլիճին գամում է իր վրա և այլևս բաց չի թողնում և թվում է, որ ամեն ինչ կատարվում է մեկ շնչում:

«Բաց թողնելով իր դստերը դեպի աշխարհ, Պրոսպերոն նրան բացատրում է, որ այն այնքան էլ պարզ չէ: Ժամանակակից աշխարհում շատ են հիմնախնդիրները՝ կլիմայի փոփոխություն, միգրանտներ, բարոյականության դեգրադացիա և տոտալ միայնակություն: Պատահական չէ, որ մենք հերոսներին հանդիպում ենք առավոտյան, քնի և իրականության միջև, երբ առավելապես հաղթում են հարցերը: Սակայն Պրոսպերոն բացատրում է դստերը, որ աշխարհը ոչ միայն կարելի է ընդունել, այլ նաև փոփոխել: Հիմնախնդիրները հաղթահարելու միակ հնարավորությունը միավորվելը և մերձավորին սիրելն է...»,- պարզաբանել է դրամատուրգ Յուլիա Լոխթեն:

«Փոթորիկի» դեկորացիան անսովոր բարդ է: Քառակուսի արկղ՝ 12 դեղին բաժիններով: Այն յուրահատուկ ռեբուս է, որոնց մեջ ամեն հանդիսատես կտեսնի իր իմաստը: Սակայն, նույնիսկ ամենաուշադիրներն անգամ, դժվար թե անմիջապես հասկանան , որ քառակուսիները նաև տառեր են, որոնք դասավորելու դեպքում բառեր են դառնում՝ «Europe is lost» («Եվրոպան ընկավ»): Այդ ոգով նաև «Ամերիկան ընկավ», «Լոնդոնը ընկավ»: Սակայն հանդիսատեսին տրիումֆ է հարկավոր: Եվ դա մատուցվում է որպես երաժշտական մոտիվ: Ամբողջ ներկայացման մեջ հնչում են ժամանակակից կյանքի երաժշտական արտահայտությունները, որոնք կատարում է հոգիների համույթը՝ ժամանակակից և հին նվագարանների յուրահատուկ համադրությամբ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 960 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների