Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլիպ Գրիգորյան. «Դա արեցի և երկու շաբաթ «թունավորվեցի» »

06.18.2019

Ռուսաստանի Մեծ թատրոնի Կամերային բեմում ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանը ավարտել է Ժակ Օֆֆենբախի «Լա Պերիչոլա» բուֆֆ օպերայի բեմադրական աշխատանքները: Այսօր նոր ներկայացումը կցուցադրվի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, իսկ հունիսի 20-22-ին կկայանան պրեմիերային ցուցադրությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:


Ֆրանսիացի կոմպոզիտորն իր այս գործը ստեղծել է Պրոսպեր Մերիմեյի «Սուրբ նվերների կառքը» կատակերգության հիման վրա, որը պատմում է Լա Պերիչոլա մականունով հայտնի պերուացի պարուհի և երգչուհի Մարիա Միքաէլա Վիլեգաս Որթադոյի մասին: Լա Պերիչոլան եղել է Պերուի փոխարքայի սիրուհին, ունեցել է ուրախ ճակատագիր, բեմում հանդես է եկել շուրջ քառորդ դար, ապա ամուսնացել է և, նույնիսկ, զբաղվել է բարեգործությամբ:

Ասենք որ այս ստեղծագործությանը Ռուսաստանի Մեծ թատրոնն անդրադառնում է առաջին անգամ:

Այս ստեղծագործությունը անսպասելի և հետաքրքիր բացահայտումների առիթներ է տվել հայ ռեժիսորին:

«Երբ մենք դեռ միայն նոր սկսել էինք, առաջին բանը, որ ընկավ ձեռքիս տակ, դա 1984թ.-ին թողարկված խորհրդային արտադրության «Պերիկոլա» («Լա Պերիչոլա»-ի ռուսական անվանումն է-խմբ) հայտնի ֆիլմն էր: Ներկայացման խորհրդատու Իլյա Կուխարենկոն կտրուկ ձևով արգելեց այն դիտել: Բայց ես դա արեցի և երկու շաբաթ «թունավորվեցի»: Ես բացարձակ ոչինչ չէի ցանկանում անել: Եվ միայն այն բանից հետո, երբ ունկնդրեցի լավ ձայնագրություններ, դիտեցի հին, բայց շատ որակով իրականացված եվրոպական հին ներկայացումներ, աշխատելու ախորժակս վերադարձավ»,- ասել է Գրիգորյանը:

Ներկայացման ռեժիսորը առանձնացրել է դիրիժոր Ֆիլիպ Չիժովսկու գլխավորությամբ նվագախմբի հիանալի աշխատանքը: Օպերան կատարվում է ռուսերեն, որն այս ներկայացման համար թարգմանել է ռեժիսոր և լիբրետիստ Եվգենիա Բերկովիչը:





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1080 անգամ