Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումներն անվճար կարելի է դիտել աշխարհի յուրաքանչյուր կետում

06.26.2019

Նախօրեին, հունիսի 25-ին, մեկնարկել է «Յանդեքս-Եթեր» համացանցային թատերական ծրագիրը, որի շրջանակներում ուղիղ հեռարձակմամբ, անվճար կներկայացվեն Կենտրոնական Ռուսաստանի թատրոնների ներկայացումները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նախագիծը մեկնարկել է Վորոնեժի Կոլցովի անվան դրամայի պետական թատրոնի «Բալենու այգին» ներկայացմամբ: Ուղիղ հեռարձակումը տևել է 2ժ. 40րոպե: Այն տեսաձայնագրվել է և, համաձայն նախագծի, «Յանդեքս-Եթեր» համացանցային թատրոնի տիրույթում կպահպանվի մինչև 2020թ.-ի հունիսի 25-ը և այդ ընթացքում հասանելի կլինի համացանցի բոլոր օգտատերերին:

«Այս սոցիալական նշանակության նախաձեռնությունը իրականացվում է աշխարհահռչակ Մետրոպոլիտեն օպերայի, Գրանդ օպերայի, Մեծ թատրոնի և մյուսների ներկայացումները կինոթատրոնների էկրաններին հեռարձակելու նախագծերի նմանությամբ: Այժմ ռուսական թատրոնների ներկայացումներն անվճար կարելի է դիտել աշխարհի յուրաքանչյուր կետում»,- նշել են նախագծի կազմակերպիչները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 852 անգամ