Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գլխավոր» թատրոնները միայն պետբյուջեի հույսին չեն մնում

08.07.2019

Տնտեսական ցուցանիշների ասպարեզում համաշխարհային նկատելի երևույթներ արձանագրող «Forbes» հանդեսի փորձագետները նշել են, որ Ռուսաստանի 10 դաշնային ենթակայության թատրոններ ոլորտի այլ հաստատությունների համեմատությամբ 2018թ.-ին պետբյուջեից ստացել են ամենից շատ ֆինանսավորում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «forbes.ru»-ին:

Ռուսաստանում ներկայացումներ են խաղում 619 թատրոն, սակայն դրանցից միայն 24-ն են դաշնային ենթակայության (դրանց հիմնադիրը համարվում է ՌԴ Մշակույթի նախարարությունը: Ընդհանուր առմամբ այդ թատրոնները 2018թ.-ին նախարարությունից ստացել են 28,8 մլրդ ռուբլի, այդ թվում 17,1 մլրդը սուբսիդիայի տեսքով: Այդ ընդհանրական գումարի մեջ է մտնում նաև տարածաշրջանային բյուջետային աղբյուրներից ստացված 187,4 մլն ռուբլին: Դաշնային թատրոնները ներկայացումների և հյուրախաղերի միջոցով աշխատել են 10 մլրդ ռուբլի, 1,1 մլրդ ռուբլի նրանց են տրամադրել հովանավորները, իսկ 313մլն ռուբլի էլ ստացել են ձեռնարկատիրական գործունեության և իրենց շինությունները վարձով տալու միջոցով:

Ռուսաստանի Մեծ թատրոնը, ըստ «Forbes»-ի 2018թ.-ին ունեցել է 8,628 մլրդ ռուբլու եկամուտ, որից բյուջեի մասնաբաժինը կազմում է 57 տոկոս: Թատրոնը այդ նույն թվականին բարեգործներից և հովանավորներից ստացել է նաև 976,6 մլն ռուբլի:

Տասնյակում երկրորդը Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնն է, որի ընդհանուր եկամուտը կազմել է 6,864 մլրդ ռուբլի: Բյուջեի մասնաբաժինը կազմել է 55,5 տոկոս, իսկ ստացված բարեգործական և հովանավորչական գումարները կազմել են 7,7 մլն ռուբլի:

Ցուցակում երրորդը Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնն է, որի 1,904 մլրդ եկամուտների 80, 3 տոկոսն է բաժին ընկնում պետբյուջեին:

Չորրորդը Մոսկվայի Չեխովի անվան թատրոնն է (МХТ)՝ իր 1,109 մլրդ եկամուտով, որի մեջ պետական ֆինանսավորման ծավալը կազմում է 48,9 տոկոս:

Սեփական ֆինանսական խնդիրները հաջողությամբ է լուծում նաև Մոսկվայի Փոքր թատրոնը, որը չունի հովանավորներ, իսկ պետբյուջեից ստանում է եկամուտների միայն 59,5 տոկոսը:

Իր գոյատևման հարցերը հաջող է լուծում նաև Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը, որի ֆինանսական բեռի միայն 43,3 տոկոսն է պետությունը հոգում, իսկ մնացածը թատրոնը ապահովում է տոմսերի վաճառքով: Այս թատրոնը դաշնային ենթակայության մյուս հաստատությունների համեմատությամբ 2018թ.-ին հովանավորներից ստացել է ընդամենը 10 մլն ռուբլի:

Նշենք, որ Վախթանգովի թատրոնի, ներառյալ առաջատարների ցանկում ընդգրկված մյուս թատրոնների եկամուտները, 2018թ.-ին չեն գերազանցել 1 մլրդ ռուբլին: Այդ թատրոններն են Սանկտ-Պետերբուրգի (Ալեքսանդրինյան) Պուշկինի անվան դրամայի թատրոնը, Վլադիվոստոկ քաղաքում գործող Մարինյան թատրոնի Պրիմորեի մասնաճյուղը, Մոսկվայի Ազգությունների պետական թատրոնը, Մոսկվայի Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոնը, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնը, Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնը, Մոսկվայում գործող Ռուսական երիտասարդական թատրոնը, Մոսկվայի Մ. Գորկու անվան թատրոնը (МХАТ) և այլն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1052 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների