Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ովքեր կարող են իրենց թույլ տալ ճանապարհորդելու արտոնություն

08.09.2019


Շոթլանդիայի մայրաքաղաքում օգոստոսի 2- ին մեկնարկել է Էդինբուրգյան հայտնի «Fringe» միջազգային թատերական փառատոնը, որն ամեն տարի անցկացվում է սկսած 1947թ.-ից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «edinburghfestival.list.co.uk»-ին:

Իր հիմնարար ոգուն հավատարիմ «Fringe-2019»-ը կրկին բացել է դռները բոլորի առջև, ովքեր կարող են իրենց թույլ տալ ճանապարհորդելու արտոնություն: Այստեղ ուսանողական թատերական խմբերը հաղորդակցվում են հեռուստատեսային աստղերի հետ, հոլանդացի կատակերգուները խառնվում են ջազի լեհ երաժիշտների հետ, իսկ սկսնակները հայտնվում են փորձառու պրոֆեսիոնալների հետ նույն շարքերում: Այն, ինչը միավորում է այս տարասեռ խմբերին, դա հավատն է այն մասին, որ բոլորն էլ կգտնեն լսարան և հույս, որ իրենց աշխատանքն, ի վերջո, կհայտնվի «Fringe»-ի ներսում:

«Fringe»-ը տեղի է ունենում ողջ քաղաքով մեկ: Շոուները ցուցադրվում են ոչ միայն դահլիճներում, այլև փաբերի վերնահարկերում հարմարեցված հատուկ տարածություններում, հանրային այգիներում և նույնիսկ շարժվող տրանսպորտային միջոցների վրա:

Ընդհանուր առմամբ, աշխարհի խոշորագույններից մեկը համարվող էդինբուրգյան թատերական միջազգային փառատոնում, այս տարի կլինի ավելի քան 30 հազար ելույթ, ավելի քան 2 հազար համերգ, շատերը ներկայացնում են իրենց կողմից հրատարակված բրոշյուրներ, մյուսներն էլ «Fringe»-ի ներքո կազմակերպում են սեփական ենթափառատոները: Դրանցից մեկն, օրինակ, կոչվում է «The Edge», որը միավորում է սկսնակ թատերախմբերին հայտնի անունների հետ: Այդպիսի ենթափառատոներից է նաև Կատակերգության էդինբուրգյան փառատոնը, որն առաջ է քաշում այդ օրերին Էդինբուրգի հրապարակներում և այլ հանրային վայրերում հայտնվող կատակերգուներին:

«Fringe» միջազգային թատերական փառատոնը կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 666 անգամ