Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիպել են Արևելքը և Արևմուտքը

09.11.2019

Ռուսաստանի Մեծ թատրոնում չինացի հայտնի խորեգրաֆ և պարուհի Յան Լիփինի բեմադրությամբ և գլխավոր դերակատարմամբ ներկայացվել է Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետը: Այդպես է Մոսկվայում մեկնարկել ժամանակակից պարի «DanceInversion» 20-րդ միջազգային թատերական փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Արդեն կյանքի 70-րդ տարին հատած Յան Լիփինը մեկնաբանել է փառատոնում այս բալետին իր նախապատվություն տալը: Նա ասել է, որ սրանով ցանկացել է աշխարհին ցուցադրել, որ Ստրավինսկին ծանոթ է ոչ միայն Եվրոպային, այլև Չինաստանին: «Մենք կարող ենք ոչ միայն խաղալ այն (բալետը-խմբ.), այլև պատմել նիրվանայի, Տիբեթյան բուդդայականության մասին»,- ասել է արտիստուհին:

Ներկայացման մեջ կերպարները և հագուստները շատ բազմազան են: «Մենք պարում ենք որպես սիրամարգ, աղջիկներ, բուդդայական սրբեր»,- նշել է մեկ այլ պարուհի՝ Շույ Յուզը և բացատրել, որ ներկայացման պարողների գլխի թագերը խորհրդանշում են փայլը, իսկ հագուստների գույները՝ հերոսների բնավորությունը և զգացմունքները:

Յան Լիփինի բեմադրության մեջ Ստրավինսկու ստեղծագործության սլավոնական բնույթը փոխարինվում է արևելյան փիլիսոփայությամբ: Այն տղամարդկայինի և կանացիության սկիզբն է, նյութականը և կենդանականը: Այստեղ կյանքը և մահն ամբողջություն են: Գլխավոր հերոսուհին իրեն կամավոր զոհաբերում է: Հիերոգլիֆներից կազմվում են բուդդայական մանթրաներ:

Խորեգրաֆ Լիփինը մշակել է սիրամարգերի պարի հատուկ տեխնիկա: Ռեկվիզիտի դետալները հիշեցնում են պոչ: «Սրբազան գարուն» բալետը արված է սիրամարգի պարի ոճով:

Ներկայացման մեջ օգտագործված են Չինաստանի հարավի արվեստին բնորոշ դիմակներ, պարեր, նաև՝ հիերոգլիֆներ և ժամանակակից խորեոգրաֆիա: Ստրավինսկու պարտիտուրայի մեջ ներհյուսվել է տիբեթյան մոտիվներով հատուկ գրված երաժշտություն: Այս բալետի տարածքում հանդիպել են Արևելքը և Արևմուտքը:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 663 անգամ