Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլեգ Բասիլաշվիլին թատրոնի ճակատին և ճեմասրահում

10.02.2019


Այս օրերին Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան թատրոնում ամեն ինչ կապում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Բասիլաշվիլու անվան հետ: Թատրոնի շենքի ճակատամասը զարդարված է «Դահիճներ» ներկայացման պրեմիերայի լուսանկարով, որտեղ Բասիլաշվիլին հանդես էր գալիս գլխավոր դերում: Սակայն իր 85-ամյա հոբելյանը նշող դերասանի մասին թեման այսքանով չի ավարտվում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատրոնի ճեմասրահը նույնպես շնչում է Օլեգ Բասիլաշվիլու կերպարով: Այստեղ ցուցադրվել է դերասանի կյանքին վերաբերող նյութեր: Դրանք հիմնականում լուսանկարներ են ընտանեկան արխիվից, ֆիլմերից դուրս բերված կադրեր, ներկայացումներից տեսարաններ: Ցուցահանդեսի ուշագրավ նմուշներից առանձնանում են նաև այն հետաքրքիր և իմաստուն մտքերը, որոնք այս կամ այն առիթով ասել է Բասիլաշվիլին:

Ցուցանմուշների այս հավաքածոն թատրոնի ճեմասրահում ձևավորված է այնպես, որ իր ոճով հիշեցնում է արտիստի հանդերձարանի միջավայրը, որի առաստաղին ինքնագրեր են թողել նշանավոր շատ արվեստագետներ՝ նկարիչ Մարկ Շագալը, գրող Ալեքսանդր Սոլժենիցինը, դերասան Լոուրենս Օլիվյեն, դրամատուրգ Արթուր Միլլերը, ռեժիսոր Էլդար Ռյազանովը, դերասան Յուրի Նիկուլինը և էլի շատ հայտնիներ:

Օլեգ Բասիլաշվիլու մտքերից

- Իրոք, ինչու՞ էր այդպես ձգտում հանդիսատեսը լինել Մեծ դրամատիկականում պատրաստված ներկայացումներին: Դա այն պատճառով էր, որ Տովստոնոգովը դրանցում գտնում էր մարդկային փոխհարաբերությունների ճշմարտությունը: Ոչ մի քաղաքականություն, ոչ մի ակնարկ:

- Ի դեպ, ինչու Տովստոնոգովի գլխում միտք չի ծագել ըստ Գորկու «Հատակում» ներկայացման մեջ հանդիսասրահից հավաքել և գրողի ծոցն ուղարկել բոլոր բազկաթոռները և տախտակներից կառուցել ամֆիթատրոն՝ մինչև առաստաղ: Իսկ գործողությունը, այդ դեպքում, իրականում, տեղի կունենար ներքևում, իսկապես հատակին հայտնված բեմում: Սա կերպար է: Սրանում իմաստ կա: Հանդիսատես նայիր ցած, այնտեղ, ինչ-որ տեղ սողսղացող դերասաններին:

- Տովստոնոգովը ստեղծում էր իմպրովիզացիայի դաշտ և ոչ թե ձևականացնում էր խնդիրը մինչև մաթեմատիկական նրբություն: Գեորգի Ալեքսանդրովիչը (Տովստոնոգովը) «Քեռի Վանյայի» առաջին տեսարանում մեզ ստիպում էր զգալ ջերմաստիճանը, գլխի ցավը, ամոթը: Զգացմունքների ողջ համալիրը:

- Չեխովյան բարձ կատակերգություն: Տովստոնոգովը դա հասկանում էր: Ինչու՞ Ելենա Անդրեեվնան չի սիրում Վոյնիցկուն, այդ հիանալի մարդուն: Տովստոնոգովը ինձ ասում էր. «Ախր, նա քիչ առաջ է վերադարձել հանդից, այնտեղ խոտ են տեղափոխում, նա քրտնած է, անլվա, ծեր...»: Ինչու՞ քեռի Վանյան չդարձավ պրոֆեսոր: Ճիշտ նույն պատճառով, ինչի համար Անդրեյ Պրոզորովը չի գնում Մոսկվա: Ամեն ինչ նրա մեջ է, և ոչ թե շրջապատում... Ես դա հասկացա պրեմիերայից մի քանի տարի անց...

- Տովստոնոգովը, բացի ամեն ինչից, զբաղվում էր նաև այն բանով, ինչով պետք է զբաղվեր իսկական թատրոնը. մարդկային հոգու կյանքով: Երբ սկսվեց վերակառուցումը, դա ինչ-որ ժամանակով մեզ փրկեց: Ոչ ոք չգիտեր, ինչ բեմադրել, իսկ մենք զբաղվում էինք մեր նախկին գործով:

- Ժամանակակից կյանքի կենսական հարցերի պատասխանները մեծ վարպետների պարտքն է: Այնպիսիների, ինչպիսին եղել է Գեորգի Տովստոնոգովը: Այն, ինչը նրա ժամանակ առաջ էր շարժում ստեղծագործությունը, այսինքն խորհրդային համակարգն իր բազմաթիվ տաբուներով, այլևս չկա: Եվ արվեստագետները շփոթվեցին. Ինչն է հիմա միավորում մարդկանց, ինչն է թատրոնի խնդիրը, ինչ պետք է նրանք ասեն հանդիսատեսին, անհասկանալի է: Թատրոնում ընթանում է շատ դժվար գործընթաց...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 843 անգամ