Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հերոսները փախչում են միայնակությունից

10.08.2019

Արտասահմանում գործող ռուսալեզու թատրոններից մեկը՝ «Դիալոգը», որը գործում է Նյու-Յորքի հայտնի թատերական տարածքում՝ Բրոդվեյում , շուտով ամերիկյան հանդիսատեսին, այդ թվում նաև ռուսական սփյուռքի իր հայրենակիցներին կներկայացնի ազգային գրականության մեծերից Իվանին Բունինի պատմվածքների հիման վրա պատրաստված նոր բեմադրություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Մեր թատրոնը Բունինի ստեղծագործություններով զբաղվում է 2004թ.-ից», ասել է թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իրինա Վոլկովիչը:

Այդ ընթացքում օտար երկրում գործող այս ռուսական թատրոնը ըստ Բունինի պատրաստել է երկու բեմադրություն՝ «Խավար արահետները» և «Սիրո քերականությունը»:

Նոր բեմադրությունը, որ պատրաստման ընթացքի մեջ է, հանդիսատեսի դատին կներկայացվի 2020թ.-ին և կնվիրվի Բունինի ծննդյան 150-ամյակին:

Վոլկովիչը նշել է, որ իրենք այս բեմադրությամբ ներկայացնում են դասականի ընթերցանության ժամանակակից չափանիշներ, որոնք բացահայտվում են մարդկային զգացմունքների ծայրահեղ մերկությամբ: Հանդիսատեսը կհաղորդակցվի սիրո բարձր զգացմունքին, կարեկցանքին և մարդկայնությանը: Ներկայացման հերոսները փախչում են միայնակությունից՝ ցանկանալով երջանկություն, նույնիսկ տառապանք, սիրահարվածություն, հիասթափություն և կրկին ինչ-որ բանի հույս...

Ներկայացման հիմքում Բունինի «Փարիզում» և Ֆրանսիայի մայրաքաղաքում ռուսական վտարանդիների պատմությունն ուսումնասիրած Ելենա Դուբրովինայի «Թատերական փորձ անձրևի հետ» պատմվածքներն են: Վոլկովիչի կարծիքով այս երկու գործերը օրգանապես ձուլվել են և թեթև ու սահուն հյուսում են հանդիպումների, բաժանումների և չկայացած սիրո պատմություն:

Ներկայացումը կկսվի Բունինին նոբելյան մրցանակ շնորհելու վավերագրական կադրերի ցուցադրմամբ...

«Դիալոգ» ռուսական թատրոնը միանգամից չի հայտնվել նշանավոր Բրոդվեյի տիրույթում: Այն ի հայտ է եկել անսպասելի:

2003թ.-ին Նյու-Յորքի հանրային գրադարանում կազմակերպվել էր Սանկտ-Պետերբուրգի 300-ամյակին նվիրված տոնական երեկո: Այդ երեկոյի նախաձեռնողներից մեկը Ելենա ՎոլկովիչՆ էր: Նա այդ օրվա միջոցառման ծրագրին մասնակցելու հրավեր էր ուղարկել ԱՄՆ-ում բնակություն հաստատած մի շարք մտավորականների, այդ թվում նաև դերասանուհի Ելենա Սոլովեյին, Ելենա Դովլաթովին (հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի այրուն), Միխայիլ Շեմյակինին, հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանին և ուրիշների...

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքին նվիրված այդ երեկոն երկու անգամ հեռարձակվեց, սակայն մասնակիցները այդպես էլ չցանկացած հրաժեշտ տալ միմյանց: Եվ ամերիկյան գրադարանին կից ձևավորվեց և սկսեց գործել թատերախումբ, որը ստացավ «Դիալոգ» («Երկխոսություն») անունը:

Այստեղ ներկայացվում էին Իրինա Վոլկովիչի՝ ռուս ստեղծագործողներին նվիրված գրական-վավերագրական բեմականացված տեքստերը:

Կարճ ժամանակ անց «Դիալոգը» զարգացավ, հմտացավ, ձեռք բերեց պրոֆեսիոնալ մակարդակ և տեղափոխվեց Բրոդվեյ՝ որտեղ ավելի մեծ են հնարավորությունները հայրենի գրականությունը և նրա երախտավորներին ավելի ծավալուն ներկայացնելու և մասսայականացնելու հնարավորությունները:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 886 անգամ