Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Գեորգի Իսահակյանի թատրոն զարգացնելու նոր նախագիծը

10.10.2019

Ռուսաստանի երաժշտական թատրոնների փառատոնի և Մոսկվայի Նատալիա Սացի անվան երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավ Գեորգի Իսահակյանը նախաձեռնել է «Երկխոսություն օպերայի մասին: Հայացք դրսից» հեղինակային նախագիծը, որի ընթացքում հանրային մակարդակով կանցկացվեն քննարկումներ երաժշտական թատրոնի հիմնախնդիրների մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նախկինում նման քննարկումները կազմակերպվել են միայն պրոֆեսիոնալ երաժշտական համայնքի շրջանակներում: Նոր նախագծի յուրահատկությունն այն է, որ այս քննարկումներին մասնակցելու կհրավիրվեն նաև ոչ թատերական մասնագիտությունների պրոֆեսիոնալները, այդ թվում, անգամ, հայտնի հասարակական և քաղաքական գործիչները:

Առաջին քննարկումը կկայանա հոկտեմբերի 11-ին, Ռուսաստանի Մեծ թատրոնի Բեթհովենի անվան դահլիճում: Դրան կմասնակցեն օրենսդիր մարմնի, մշակութային քաղաքականության մարտավարության և ռազմավարության հարցերով զբաղվող «Քաղաքի և ստեղծագործական մշակութային ինդուստրիայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի», բուհերի և Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի մասնագետները և այլն:

Քննարկվող թեմատիկ ուղղությունները ամփոփվում են հետևյալ խորագրերում. «Օպերան «կողմնակի դիտորդի» աչքերով. թանկարժեք խաղալիք, միջազգային մեծ բիզնես,, թե քչաթիվ միջոցներից մեկը՝ ժամանակակից մարդուն բացարձակի դիպչելու հնարավորության համար», «Օպերա. աստվածների և առևտրականների արանքում», «Թատրոն. շահավետ ձեռնարկում, ծառայությունների բնագավառ, հասարակական բարիք, նոր իմաստների գեներատոր» և այլն:

Միջոցառման մուտքն անվճար է՝ նախնական գրանցումով:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 973 անգամ