Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անգիր կարող է երգել «Մարսելյոզը»...

10.15.2019


Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը արժանացել է Ֆրանսիայի արվեստների և գրականության բարձրագույն աստիճանի ասպետական շքանշանի: Պարգևը ռեժիսորին է հանձնվել Մոսկվայում, Ֆրանսիայի դեսպանությունում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Դուք ներկայացնում եք այսօրվա և վաղվա մշակույթը: Ձեր վաստակը Ֆրանսիան ընդունում է հատկապես այն ներդրման համար, որը դուք կատարում եք մեր երկու երկրների միջև մշակութային կապերի համար»,- շքանշանը հանձնելիս նշել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:

Սերեբրեննիկովը խոստովանել է, որ առաջին անգամ է ստանում պետական պարգև: «Պետությանը միշտ մոտեցել եմ զգուշավոր: Սակայն այս պարգևը այն բանի համար, որ «Գոգոլ կենտրոնի», «Տերիտորիա» փառատոնի հետ միասին, մենք ձգտում էինք կամուրջներ ստեղծել երկրների, ժողովուրդների և մշակույթների միջև, ես ընդունում եմ հաճույքով»,- ասել է Սերեբրեննիկովը:

Ռեժիսորը նաև նշել է, որ Ֆրանսիան իր սրտում հատուկ տեղ է գրավում: Պատանեկության ժամանակ նա գիտակցաբար այնպիսի դպրոց է ընտրել, որտեղ սովորեցնում էին ֆրանսերեն լեզուն: Բացի այդ, նա անգիր կարող է երգել «Մարսելյոզը», որտեղ տեսնում է իր մեջ ապրող ազատությունը...

Կիրիլ Սերեբրեննիկովին Ֆրանսիայի արվեստների և գրականության բարձրագույն աստիճանի ասպետական շքանշանի արժանացնելու մասին հայտարարվել էր դեռևս 2018թ.-ի օգոստոսին: Այդ ժամանակ աղմկահարույց «7-րդ ստուդիայի» գործով ռեժիսորը գտնվում էր տնային կալանքի մեջ: Նա և նրա մի շարք գործընկերներ մեղադրվում էին «Պլատֆորմա» նախագծին պետական բյուջեից հատկացված միլիոնավոր ռուբլիներ յուրացնելու մեջ:

Ֆրանսիայի արվեստների և գրականության բարձրագույն աստիճանի ասպետական շքանշանն այս երկրի մշակույթի նախարարության գերատեսչական պարգևն է: Այն եռաստիճան է. հեծյալ, սպա և ասպետ:

Հետաքրքիր է, որ ռուսաստանցի հայտնի դեմքերից այս շքանշանին են արժանացել նաև Միխայել Գորբաչյովը, երաժիշտ Յուրի Բաշմետը, ռեժիսորներ Անդրեյ Կոնչալովսկին և Կարեն Շահնազարովը:










Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 786 անգամ