Փորձում են միմյանց սինթեզել արվեստի տարբեր տեսակները
10.18.2019
Մոսկվայի քաղաքապետարանի օժանդակությամբ օրերս մեկնարկել է քաղաքի թատերական կյանքին նոր լիցքեր փոխանցելու նախաձեռնություն: «ԱպԱՐՏե» դրամատիկական թատրոնում փորձում են միմյանց սինթեզել արվեստի տարբեր տեսակները: «Թատերական ձգողականություն» խորագրով փառատոնը իր եռուզեռի մեջ է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Թատերական բեմահարթակում ցուցադրվում են արվեստի ամենատարբեր ժանրեր և ուղղություններ: Հանդիսատեսներն այստեղ ծանոթանում են փորձարարական կինեմատոգրաֆիային, դերասանների ներկայացրած անմիջական պատմություններին, որոնք կբացահայտեն թատերական անդրկուլիսների շատ գաղտնիքներ: Կլինի նաև կրկես:
Մոսկվայի 1-ին «Թատերական ձգողականություն» փառատոնը կանդրադառնա նաև երաժշտության երեք գլխավոր դրսևորումներին՝ ժամանակակից, դասական, ժողովրդական և նույնիսկ հին արևելան: Երաժշտական այս մեծ հանդեսը ամփոփված է երկու ծրագրերի մեջ՝ «Լաց կորուսյալ դրախտի մասին» և «Ամեն ինչ բարդ է»:
Միջոցառման ընթացքում հանդիսատեսների համար կկազմակերպվեն տարբեր արվեստների վերաբերյալ վարպետաց դասեր, 1-ին «Թատերական ձգողականության» համար պատրաստված հատուկ ներկայացումներ, մեկ դերասանի թատրոն, նաև Մոսկվացի դրամատուրգներ Դավիդ Ստեփանյանի «Զրույց» և Գլեբ Չերեպանովի «Ոչ Աննա Կարենինա ներկայացումները:
Փառատոնը կեզրափակվի երկու օր հետո՝ հոկտեմբերի 20-ին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: