Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագիծը կրում է «Մեծ ռեժիսորները՝ փոքրիկ հանդիսատեսին» խորագիրը

10.21.2019


Մոսկվայի «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնը այս թատերաշրջանից վերականգնում է իր երբեմնի մանկական բեմադրություննեի տողանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Բոգոմոլովը հայտարարել է, որ ընտանեկան դիտման համար նախատեսված իրենց առաջին ներկայացումը կլինի «Կին-օձը»՝ ըստ իտալացի գրող Կառլո Գոցցիի ստեղծագործության:

Բոգոմոլովը նշել է, որ այս նախագիծը կրում է «Մեծ ռեժիսորները՝ փոքրիկ հանդիսատեսին» խորագիրը: Այն պետք է պայմաններ ստեղծի և նպաստի, որպեսզի մանկական թատրոնի տիրույթում երևան բարձր հնչեցվող հայտնի ռեժիսորների անուներ, որ մանկական ընտանեկան ներկայացումների հետ ձևավորվեն ոչ ձևական հարաբերություններ:

«Մալայա Բրոննայայի վրա» թատրոնի այս նախագծին մասնակցելու և բեմադրություն պատրաստելու հրավերներ կստանան ռուսաստանցի այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Ֆիլիպ Գրիգորյանը, Անդրեյ Բարտենևը և ուրիշներ: Բոգոմոլովը նաև ընդգծել է, որ իրենց բեմադրությունները պետք է պայմանականորեն լինեն մանկական և հարմար կլինեն նաև ընտանեկան դիտման համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 879 անգամ