Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բիենալե, որն ունի քաղաքով մեկ ցրված 35 ցուցադրանք

10.31.2019


Մի քանի օր առաջ Մոսկվայում մեկնարկել մի բիենալե, որն այցելուներին առաջարկում է քաղաքով մեկ ցրված 35 ցուցադրանք: Դրանցից գլխավորը ներկայացված է Նոր Տրետյակովյան պատկերասրահում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բիենալեն կգործի մինչև հունվարի 22-ը: Այն ունի «Կողմնորոշում տեղանքում» խորագիրը և ներկայացնում է 11 երկրների 34 արվեստագետների աշխատանքներ: Այստեղ կան նաև գործեր, որ միջոցառման կազմակերպիչները բերել են Վիենայի Ալբերտինի պատկերասրահից:

Բացի ցուցահանդեսները, այցելուները բիենալեի ընթացքում հնարավորություն ունեն դիտել ռուսաստանցի ժամանակակից մի շարք արվեստագետների մասին վավերագրական ֆիլմեր, մասնակցել կրթական դասախոսությունների, որոնք կկարդան այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսիք են, օրինակ, Սանկտ-Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին, արթ-թանգարանի տնօրեն Օլգա Սվիբլովան և այլք:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 737 անգամ