Դպրոցական արձակուրդներին կրթվում և զարգանում են հյուրախաղերի մեկնելով
11.01.2019

Պատանի պարողներն ու պարուհիները հույն հանդիսատեսի առաջ հանդես կգան գալա-համերգով, որի ծրագրում ընդգրկված են հատվածներ «Ջոկոնդա» և «Շչելկունչիկ» բալետներից: Սովորողների հետ բեմում հանդես կգան նաև ռուսական բալետի մի շարք ճանաչված արտիստներ, որոնք ժամանակին պարողի իրենց մասնագիտությունը ստացել են ազգությամբ հայ պարուհու անունը կրող բարձրագույն կրթական հաստատությունում:
Սնկտ-Պետերբուրգում գործող, աշխարհում շատ հայտնի դասական պարի ակադեմիան 2018թ.-ին նշեց իր 280-ամյակը: Այն աշխարհում բալետի հնագույն դպրոցներից մեկն է: Վագանկովյան ակադեմիան հայտնի է դարձել ոչ միայն այստեղ դասավանդող բալետմայստերների անունների (Մարիուս Պետիպա, Ժյուլ Պերրո), այլև համաշխարհային բալետին տված այնպիսի հռչակավոր պարողների շնորհիվ, ինչպիսիք են Աննա Պավլովան, Մարինա Սեմյոնովան, Գալինա Ուլանովան, Վացլավ Նիժինսկին, Միխայիլ Բարիշնիկովը և շատ ուրիշներ:
Հունական հյուրախաղերին մասնակցում է ակադեմիայի միջին և բարձր դասարանների 52 ուսանող: