Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարմիր գլխարկը ոչ մի դեպքում չպետք է շեղվի ճանապարհից...

11.29.2019


Այսօր և վաղը, նոյեմբերի 29-ին և 30-ին Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոնում, լիտվերենի սուբտիտրային թարգմանությամբ, ռուսերեն լեզվով կներկայացվի Սեֆան Սոնդհեյմի «Անտառներում» («Into the Woods») մյուզիքլը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ ռեժիսոր Վիլյուս Մալինաուսկասի, այս երաժշտական ներկայացուման իմաստն այն է, որ բոլոր հեքիաթները սկսվում են հերոսների ցանկություններով և երազանքներով, բայց որևէ մեկը չգիտե և հետո էլ չի մտածում, թե ինչով է ավարտվում հեքիաթը ցանկությունները կատարվելուց հետո: Մալինաուսկասը կարծում է, որ հետո, հանկարծ, պարզ է դառնում, որ իրականում մարդիկ ցանկանում էին բոլորովին այլ բան և երազել են այյլ բանի մասին, թեև ցանկությունները, թվում էր, այնքան կոնկրետ և հստակ:

Ահա թե ինչու, Մոխրոտի մայրը գերեզմանից իր դստերը հարցնում է, արդյոք նա ճշգրիտ գիտի, թե ինչ է ցանկանում, քանի որ, եթե հստակ գիտես այդ մասին, ապա ցանկությունները անպայման իրականանում են:

«Մեր ուղեղը մանկությունից կոդավորվում է հեքիաթների թելադրած կարծրատիպերով, որոնք մենք լսում ենք 17-րդ դարից, երբ իրավաբան Շարլ Պերոբ գրի էր առնում Կարմիր գլխարկի, Մոխրոտիկի և շատ այլ ժողովրդական պատումները: Մոխրոտիկը պետք է ամուսնանա արքայազնի հետ, և անպայման գեղեցիկ արքայազնի հետ, երեխաներ ունենա: Իսկ Կարմիր գլխարկը ոչ մի դեպքում չպետք է շեղվի ճանապարհից: Նա պետք է ուղիղ գնա տատիկի տուն: Ոչ մի վայրկյան կանգ չառնի, թեև, իրականում, նա բոլորովին չի ցանկանում գնալ այդ տատիկի տուն, այլ շատ մեծ հաճույքով գերադասում է թաքնվել որևէ մի տեղում և ուտել ինչ-որ մի քաղցր բան»,- ասում է ներկայացման ռեժիսորըև ընդգծում, որ ոսկրացած կարծրատիպերը մեզ ուղեկցում են ծնվող երազանքների մոտ իներցիայով, բայց ոչ մեր իրական ցանկություններով, քանի որ մենք վախենում ենք չցանկանալ այն, ինչ-որ ցանկանում են ուրիշները, իսկ երբեմն մենք չենք հասկանում այն, որ իրականում մեր ցանկացածն այլ է և հանձնվում ենք հասարակության ձգտումների հոսանքին:

«Մյուզիքլի երգերից մեկում Կախարդուհին զգուշացնում է, որ պետք է լավ մտածել այն մասին, թե ինչ ենք պատմում երեխաներին, ինչպիսի հեքիթներ ենք նրանց պատմում, քանի որ նրանք մեզ լսում են շատ ուշադիր»,- զգուշացնում է Վիլյուս Մալինաուսկասը:

«Անտառներում» մյուզիքլի կոմպոզիտոր Սեֆան Սոնդհեյմ առավել շատ հայտնի է իր մեկ այլ՝ «Սուինի Թոդդ: Հրեշ-վարսավիրը» ստեղծագործությամբ: Սակայն արևմուտքի երկրներում նրան գիտեն որպես թատրոնի նորարի, «Օսկար», «Թոնի», «Էմմի», «Գրեմմի» և Պուլիտցերյան մրցանակների դափնեկրի:

Ավելացնենք, որ «Անտառներում» («Into the Woods») մյուզիքլը համարվում է Բրոդվեյի պատմության մեջ ամենից ինտելեկտուալ մյուզիքլը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1124 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների