Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն. Լազարև. «Նա տեսել է այդ այծին»

12.05.2019


Մոսկվայի թատերական արվեստների պետական ինստիտուտում (ГИТИС) մեկնարկել է «Ճակատային թատրոնների ճանապարհներով» նախագիծը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: Ծավալուն շարքի սկիզբը դրվեց բելոռուս հայտնի գրող Վասիլի Բիկովի «Երրորդ հրթիռը»պատմվածքի բեմադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Մեզ համար կարևոր էր, որ «Ճակատային թատրոնների ճանապարհներով» նախագիծը ծնվեր ուսանողների նախաձեռնությամբ»,- ասել է ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին:

Նրա ասելով ուսանողներն իրեն էին դիմում «Հաղթանակի օրվա առթիվ ինչ-որ բան բեմադրելու առաջարկություններով» և ահա ծնվել է առաջին բեմադրությունը, որը համարվում է ռեժիսոր Նիկոլայ Լազարևի կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանք:
Լազարևը Բիկովի պատումի մեջ ավելացրել է նաև իր ընտանիքի հետ պատերազմի ժամանակ տեղ գտած մի իրական պատմություն: « Հայտնի կինոքրոնիայում ներկայացված է, թե ինչպես Մինսկ քաղաքում 1944թ.-ին կայացած պարտիզանական շքերթի առջևից քայլում էր գերմանական սաղավարտ կրող մի այծ: Այդ շքերթին ներկա է եղել նաև իմ հայրը: Նա տեսել է այդ այծին»,- ասել է ГИТИС-ի կորսղեկը:

Այս ներկայացումը ինստիտուտը նախատեսում է ցուցադրել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և նաև Եվրոպայի այն բնակավայրերից շատերում, որտեղ պիտի նշեն հաղթանակի 75-ամյակը:

Նախագծին օժանդակություն է ցուցաբերում Կենտրոնական դաշնային տարածաշրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը և ՌԴ մշակույթի նախարարությունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 837 անգամ