Գուսկան ցանկանում էր փրկվել հեղափոխությունից12.12.2019
Դեկտմբերի 11-ին և 12-ին,Մոսկվայի «Et Cetera» թատրոնում պրեմիերայի օրեր են; Ալեքսանդր Կալյագինի գեղարվեստական ղեկավարությամբ այստեղ հանդիսատեսին է ներկայացվում ուկրաինցի հեղինակ Միկոլա Կուլիշի «Այսպես զոհվեց Գուսկան» պիեսի բեմադրությունը, որը ներկայացան ռեժիսոր Միխայիլ Բիչկովի ընթերցմամբ ստացել է «Երանելի կղզին» վերնագիրը; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Կալյագինի բնութագրմամբ 1925թվականին ստեղծված այս գործը,անդրադառնում է հոկտեմբերյան հեղափոպությանը և «շատ ծիծաղելի» կատակերգություն է։ Այս ստեղծագործության համար հեղինակը ստալինյան ռեպրեսիաների տարիներին հատուցեց կյանքով։ 1937թ․֊ին նրան ձերբակալեցին և գնդակահարեցին։
Պիեսի հերոսը՝ Գուսակը, ցանկանում էր փրկվել հեղափոխությունից։ Նրա ընտանիքում հասունանում են ամուսնանալու համար պատրաստվող 7 դուստրերը; Սակայն Գուսկան սեփական ընտանեկան և կենցաղային խնդիրների փոխարեն բախվում է հեղափոխությանը, որին հետաքրքիր չեն այդպիսի մանրուքները։ Եվ պատահական չէ, որ ինչպես պիեսի հեղինակը, նա էլ է դառնում համաշխարհային հեղափոխական ալիքների զոհ և սպանվում է։
Գլոբալ փոփոխությունների ֆոնի վրա ներկայացվող իրադարձությունները, հերոսներին հանդիպող իրավիճակները այնքան ժամանակակից են հնչում, իսկ հումորն ու երգիծանքը այնքան այժմեական, որ, «Et Cetera»֊ի գեղարվեստական ղեկավարի կարծիքով, հանդիսատեսի մեջ առաջացնում են «կենդանի արձագանք»։
Ներկայացման գլխավոր դերում հանդես է գալիս հրավիրյալ դերասան՝ Իգոր Զոլոտովիցկին, որը նշել է․ «Մենք այս ու այն կողմ ենք նետում «ընտանիք», «փոփոխություններ երկրում» բառերն ու հասկացությունները, իսկ սկզբունքորեն դա երկրում եղել է միշտ։ Ինչ էլ կատարվի քաղաքում, գյուղում, երկրում, ընտանիքի գլուխը միշտ էլ ցանկացել է պահպանել ընտանեկան ջերմությունը»֊ընդգծել է դերասանը և ավելացրել, որ յուրաքանչյուր մարդ, հատկապես նրանք, որոնք «սերտաճել են ընտանիքի հետ», ունեն ընտանիքի սեփական կերպարը, որը կղզիներ չէ, սակայն ինչ֊որ վայր է կամ , նույնիսկ, մթնոլորտ, որտեղ լավ է, որտեղ քեզ չեն խանգարում, չեն ստորացնում…