Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բ. Էյֆմանը նկարահանում է ֆիլմ «արվեստի և կյանքի հավերժորեն ոչ նույնական հյուսվածության» մասին

01.14.2020


Ռուսաստանցի հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանը նկարահանում է «Պիգմալիոնի էֆֆեկտը» ֆիլմ-ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմադրության էկրանավորումը Սանկտ-Պետերբուրգցի ռեժիսորը սկսել է նախօրեին՝ հունվարի 13-ին: Նախատեսվում է, որ Լենսովետի մշակույթի տանն իրականացվող այդ աշխատանքները կավարտվեն հունվարի 26-ին:

Նկարահանումներին մասնակցում են հիմնականում Էյֆմանի հանրահայտ թատերախմբի արտիստները:

«Պիգմալիոնի էֆֆեկտը» ներկայացումը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվել է 2019թ.-ի փետրվարին՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:

Խոսելով իր բեմադրության մասին Էյֆմանը նշել է, որ այս բալետը « արվեստագետի և նրա ստեղծածի մասին խորեոգրաֆիական մեկնաբանություն է, նոր հայացք արվեստի և կյանքի հավերժորեն ոչ նույնական բարդ հյուսվածությանը»:

Բալետը անցյալ տարվա ընթացքում ցուցադրվել է նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի մայրաքաղաքի և Ռուսաստանի Մեծ թատրոնի հանդիսատեսներին:

«Պիգմալիոնի էֆֆեկտը» Էյֆմանի առաջին ֆիլմ-բալետը չէ, որ նա նկարահանել է վերջին տարիներին: Ավելի վաղ նա արդեն հասցրել է էկրանավորել նաև իր բեմադրած «Աննա Կարենինա», «Եվգենի Օնեգին», «Ռոդեն, նրա հավերժական կուռքը», «Մեղքի հակառակ կողմում», «Չայկովսկի: PRO et CONTRA» ֆիլմ-ներկայացումները:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 959 անգամ