Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

900-րդ անգամը նաև էջ է թատրոնի պատմության մեջ

01.23.2020

Յուրահատուկ ռեկորդ է սահմանել Մոսկվայի Փոքր թատրոնում ցուցադրվող «Տհասը» ներկայացումը, որը բեմ է բարձացվել 1986թ.-ին: Ռուս դասական Դենիս Ֆոնվիզինի պիեսի հիման վրա պատրաստված ներկայացման ռեժիսորն է Վիտալի Իվանովը: Նրա ընթերցմամբ ներկայացումը օրերս թատերական տարածքում դպրոցահասակ հանդիսատեսին հանդիպեց 900-րդ անգամ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»:

Երեխաների մի քանի սերնունդ դաստիարակած բեմադրության դերասանական կազմը հիմնականում փոխվել է, սակայն կան նաև այնպիսիք, որոնք շարունակում են բեմական աշխատանքը պրեմիերայից ի վեր, արդեն 34 տարի:

«Տհասը» պիեսի բեմադրության պատմությունն ի սկզբանե բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել: Ֆոնվիզինը Պետերբուրգում մերժում ստանալով՝ իր պիեսը բեմադրելու հույսը կապել է մոսկովյան թատերական շրջանակների հետ: Նա դերասան Ի. Դմիտրիևսկու հետ 1782թ.-ին ժամանել է Մոսկվա: Բայց ապարդյուն: Նրան այստեղ նույնպես անհաջողություն էր սպասում: «Մոսկովյան-Ռուսաստանի թատրոնի գրաքննիչը» վախենալով պիեսում տեղ գտած շատ արտահայտություններից, չի թողնում կատակերգությունը բեմադրել:

Սակայն, համառ և ասելիքի վրա վստահ հեղինակին, այնուամենայնիվ, հաջողվում է կոտրել թատերական որոշ շրջանակների երկչոտության պատնեշը և պետերբուրգում կայանում է նրա պիեսի պրեմիերան: Մեկ տարի անց՝ 1783թ-ին «Տհասը» պիեսի պրեմիերային ներկայացումը տեղի է ունենում նաև Մոսկվայի «Մեդոքս» թատրոնում: Այն ունենում է հսկայական հաջողություն: Ավելի ուշ պիեսը բեմադրվում է, նաև Մոսկվայի համալսարանի ուսանողական թատրոնում, որի բազայի վրա էլ հետագայում լուսաշխարհ եկավ Փոքր թատրոնը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 612 անգամ