Ռեժիսորը կարծում է, որ պետք է շատ ավելի խորը փորել, քան դա ընդունված է
02.19.2020

Թե ինչն է նման անսովոր խորհրդատուների հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունն առաջացրել, Սոսնովսկան բացատրել է այն հանգամանքով, որ իրենք ցանկացել են ստեղծել մի ներկայացում, որը կապված լիներ իրերի իրական վիճակի հետ։ «Ես կարծում եմ, որ թատրոնը մեծ ուժ է, որը կարող է օգնել հասնելու իրադարձությունների և երևույթների էությանը»։ Ըստ նրա «Կարամազով եղբայրներ» վեպը Դոստոևսկու բարդ ստեղծագործություններից է և այն բեմադրելիս զգացել է իրեն նետված մարտահրավեր; Ռեժիսորի կարծիքով Դոստոևսկուն հասկանալու համար պետք շատ ավելի խորը փորել, քան դա ընդունված է և «անպայման հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց համար «Կարամազով եղբայրներ» -ում նկարագրված դեպքերը սեփական կյանքի փորձի մաս են»։
Ազատազրկման վայրերում իրենց պատիժը կրող մարդկանց մոտ ստացած վարպետաց այս յուրահատուկ դասերը տևել են երկու շաբաթ։ Այդ զրույցներից հետո ռեժիսորը խոստովանել է, որ ինքը հասկացել է, թե ինչու՞ Դոստոևսկին միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե ո՞վ է սպանել Ֆյոդոր Կարամազովին։ «Գուցե նա կարծել է, որ չարժե՞, որպեսզի մենք բոլորս շտապենք դատապարտել ինչ-որ մեկին»։
Ռեժիսորի մտահղացմամբ, որպեսզի առավել խորությամբ հետազոտեն մարդկային հոգու անատոմիան, դերասանները ներկայացման ժամանակ փոխանակվում են իրենց դերերով՝ ուղղակի բեմի վրա նաև փոխելով իրենց հանդերձները։ Ռեժիսորը կարծում է, որ դա հնարավորություն է տալիս «Կարամազով եղբայրներին» դիտարկել տարբեր դիտանկնուններից։
Յուրաքանչյուր նոր իրավիճակում մարդու մեջ կարող է բացահայտվել ինչ-որ մի նոր բան, այլ բան: «Այդ պատճառով էլ որոշակի պահի դերասանը խաղում է Գրուշենկա, իսկ հետո՝ Կատարինա, որպեսզի ավելի լավ հասկանա կերպարները և կոնֆլիկտը»- բացատրում է ռեժիսորը։
Դաուգավպիլս քաղաքի թատրոնի պատմությունը սկսվում է 19-րդ դարի 50-ական թվականներից: Այստեղ ներկայացումները բեմադրվում են երեք լեզուներով՝ լատիշերեն, ռուսերեն և լաթգալերեն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: