Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր թատրոնը պահանջում է միմյանց կապակցել իրար հետ չկապակցվող բաները

02.24.2020


Անցյալ շաբաթ՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում աշխատանքներն է սկսել «Թատրոնի ապագան» առաջին փառատոնը: Միջոցառման մասնակիցները կքննարկեն թատրոնում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից մուլտիմեդիայի ազդեցությունը մշակույթի և թատրոնի վրա, նաև ռուսական թատրոնի մրցունակության հնարավորությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ֆորումի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական թատրոնի (МХАТ) գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովի կարծիքով այսօր թատրոնը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջև և այս նոր փառատոնի խնդիրն է գտնել այդ ուղղությամբ ծագած ու բազմացող հարցերի պատասխանները:

«Մենք վստահ ենք, որ թատրոնի ապագան միայն տեխնալոգիաներն ու թվային իրականության քննարկումները չեն, այլ նաև մեր պատմության իմաստավորումը, մեր անցյալը»,- նշել է նա: Ըստ նրա 21-րդ դարում մի երևույթը պետք է ստուգել մյուսով, միմյանց կապակցել, թվում է, գլխում իրար հետ չկապակցվող բաները: «Այդ ժամանակ, հանկարծ, բացվում է երրորդ չափումը, որն էլ հենց արվեստն է»,-ընդգծել է Բոյակովը:

Փառատոնի ծրագրում ներառված են МХАТ-ի «Ծառը» և «Ոսկին» նոր ներկայացումները, «Վերադարձածը» իմմերսիվ բեմադրությունը, Պետերբուրգի «La Liorona» թատրոնի սյուրռեալիստական ներկայացումը, պերֆորմենսեր, որոնց էսքիզները պատրաստվել են նոր տեխնալոգիաների կիրառմամբ և այլն:

Փառատոնային ցուցադրությունները տեղի են ունենում թանգարանային տարածքներում, ժամանակակից ստեղծագործական կլաստերներում («Կրասնիյ օկտյաբր», «Գուլագի» պատմության թանգարան, «Դաշկովի 5» առանձնատուն և այլն):
Փառատոնի ծրագրում նախատեսված են կլոր սեղաններ, քննարկումներ, դասախոսություններ, որոնք նվիրված են ռուսական և համաշխարհային թատրոնի ապագային ու զարգացման միտումներին:

Փառատոնի ավարտին, որը տեղի կունենա փետրվարի 29-ին, կհրապարակվի հանդես և կստեղծվի «Ապագայի թատրոնի լաբորատորիա» ստեղծագործական միավորումը, որը աջակցություն կստանա երկրի նախագահի դրամաշնորհային ծրագրից:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1026 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների