Ո՞վ գիտի այդ մասին, ավելի լավ, եթե ոչ մայրը02.28.2020
Չեխ նշանավոր գրող Կարել Չապեկի ստեղծագործության յուրահատուկ հանրագումարը՝ «Մայրը» պիեսը, շուտով դիտելու հնարավորություն կունենան Մոսկվայի նահանգային թատրոնի հանդիսատեսները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովը նշել է, որ Ռուսական թատրոնում խիստ հազվադեպ այս պիեսն այսօր շատ այժմեկան է: Նա ընդգծել է, որ, մեր ժամանկաշրջանում բռկվում են մոծ և փոքր, ռազմական, տնտեսական և տեղեկատվական պատերազմներ և այդ համապատկերի վրա չապեկյան «Մայրը» , երբ 2020թ.-ին Ռուսաստանում նշում են Հայրենական Մեծ պատերազմի հոբելյանն ու երկրորդ համաշխարահային պատերազմի 75-ամյակը, հենց այն թեման է, որը հնարավորություն կտա առանց ավելորդ վերամբարձության և խիստ զգացմունքային ձևով արտահայտվելու:
Ներկայացման հիմքում մի ընտանիքի ու մոր պատմություն է:
Ընտանիքն ու մայրը մեկը մյուսի ետևից կորցնում են մերձավորներին: Որդիներն իրենց կյանքը զոհում են հանուն ընդհանուր բարօրության՝ նոր դեղամիջոցի փորձարկման համար, որով հույս ունեն, որ կփրկվեն հազարավոր մարդկային կյանքեր, կլինի տեխնիկական առաջընթաց, կհաղթեն համընդհանուր բարի իդեալները... Սակայն մայրը չի հասկանում և չի ընդունում այն գաղափարը, որ կարող են լինել նպատակներ, որոնց նվաճումը հնարավոր է սեփական երեխաների կյանքի գնով:
Ռեժիսոր Աննա Գորուշկինայի բեմադրության մեջ առաջին պլան է մղվում երկու հակադիր աշխարհընկալումներ՝ տղամարդու և կնոջ: Տղամարդը որպես ավերող ուժ, իսկ կինը որպես արարող սկիզբ:
Սերգեյ Բեզռուկովը նշել է, որ իր համար այս պատմությունը կարևոր է, ոչ այն պատճառով, որ այն պատերազմի մասին է, այլ այն հանգամանքով, որ անդրադառնում է մարդկային կյանքի գնին և այն մասին, թե հանուն ինչի է, որ արժե ապրել և ինչի համար պիտի զոհաբերել կյանքը...
Իսկ ո՞վ գիտի այդ մասին, ավելի լավ, եթե ոչ մայրը, որը լուսաշխարհ է բերում մարդուն, հարցնում է Սերգեյ Բեզռուկովը...
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: