«Մեծ հյուրախաղեր» մանուկների և պատանիների համար
03.13.2020

Համաձայն այս մասշտաբային միջոցառման ավանդույթների մասնակից թատերախմբերի մեջ կան ինչպես հանրահայտ, այնպես էլ քիչ հայտնի կոլեկտիվներ: Այս տարի այս հյուրախաղերի ցանկում կան նաև մանուկ և պատանի հանդիսատեսների համար ներկայացումների մեջ մասնագիտացած 8 նոր թատերախմբեր:
Այս ծրագիրը ռուսական ժամանակակից մշակութային իրականությունում հայտնվել է 6 տարի առաջ՝ 2014թ.-ին: 2018թ.-ին այն արդեն ընդգրկել էր այդ երկրի բոլոր 85 տարածաշրջանները: Նշենք, որ նախորդ՝ 2019թ .-ին միջոցառմանը մասնակցել է 267 թատերական կոլեկտիվ, որոնք ընդհանուր առմամբ ցուցադրել են ավելի քան 2000 ներկայացում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: