Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը կարծում է, որ ամենագլխավորը խուճապի մեջ չընկնելն է

03.19.2020


Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Ռուսաստանի թատրոններն առնվազն մինչև ապրիլի 10-ը փակ կլինեն: Սակայն դերասանները օգտագործելով համացանցի իրենց էջերը հորինում են հանդիսատեսի հետ հանդիպելու նոր ձևաչափեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Օրինակ, մոսկովյան թատրոնների շատ հայտնի դերասաններ սոցիալական ցանցերի իրենց բաժանորդների համար արդեն կազմակերպում են օն-լայն ֆլեշ-մոբեր, «Instagram»-ի սեփական տիրույթում հեքիաթների ընթերցանություններ և այլն:
Համացանցային եթերում իր առաջին ելույթում՝ Անտուան դ՝ Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հանրահայտ պատմվածքը ներկայացնելուց առաջ, թատրոնի, կինոյի դերասան Անատոլի Բելին նշել է, որ այս նոր ձևաչափով նախագիծը նվիրում է «... Չնախատեսված այն հանգամանքին, որը կոչվում է «կարանտին»՝ ընդդեմ կորոնովիրուսի»: Դերասանը կարծում է, որ ամենագլխավորը խուճապի մեջ չընկնելը, ստիպողական արձակուրդը պատասխանատվությամբ անցկացնելն ու զգուշության բոլոր միջոցները պահպանելն է...

Իսկ «Գոգոլ կենտրոն» թատրոնի դերասանուհի Ալեքսանդրա Ռևենկոն, որը վերջերս էր Գերմանիայից վերադարձել և հայրենիքում անցել էր խիստ կարանտինով, արդեն օն-լայն ռեժիմով կմասնակցի «Գոգոլը լվանում է ձեռքերը» ակցիային, որի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի և թատերախմբի մյուս անդամների հետ կպատմի, թե ինչպես է ինքն այժմ անցկացնում իր ինքնամեկուսացման օրերը:

Իսկ օն-լայն ընթերցանություններին միացած Թատերական արվեստի ստուդիայի դերասան Գրիգորի Սլուժիտելը մինչև 19-րդ դարի գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի «Խալիֆ Արագիլը» հեքիաթի ընթերցումը խոստովանել է, որ սա սոցիալական ցանցում իր առաջին ուղիղ եթերն է: Իր համար անծանոթ այս ձևաչափով հանդես գալը նա հիմնավորել է կյանքի որոշակի նոր թելադրանքով»: Նա հիշատակել է նաև այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն իրեն օժանդակած ընկերոջը՝ երաժիշտ Վասիլի Զորկուն, որը նաև որպես դերասան ընդգրկվել է «Գոգոլ կենտրոն» թատրոնի ներկայացումներից մեկում:

Հրապարակվող հաղորդագրությունների համաձայն համացանցի ռուսական տիրույթում օն-լայն ձևաչափով հանդես եկող դերասանների թիվն անընդհատ աճում է:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 779 անգամ