Շնորհավոր թատրոնի միջազգային օրը 03.27.2020
Թատերական գործիչների համար մարտի 27-ը շատ երկրներում համարժեք է ազգային տոնին: Եթե չլինեին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող ինքնամեկուսացումները, թատրոնի հետ առնչվող թերևս բոլոր մարդիկ կամ հիմնական հատվածը, կհավաքվեին մեծ ու փոքր դահլիճներում, կհաղորդակցվեին, բաժակ կբարձրացնեին ի պատիվ արվեստի սպասավորների՝ առանց տարբերակելու վաստակ, կոչում և աշխատանքում գրաված տեղ:
Թատրոնը կոլեկտիվ ստեղծագործության արդյունք է, սակայն հասցեագրվում է միայն մեկ հոգու, նրան ով դիտում և ձուլվելով ամբողջանում է բեմական տարածքում սկիզբ առնող , զարգացող և լուծումների հանգեցնող գործողությունների մթնոլորտին և հերոսների հետ:
Խորհրդային տարիների թատերական արվեստի միջավայրը, որը համաշխարհային բարձրության բազմաթիվ ներկայացումների ու թատերական գյուտերի առաջատար տարածքներից էր, ուներ ավանդական միջոցառումների տարբեր ձևաչափեր, որոնց ընթացքում թատրոնի մարդը հանդես էր գալիս իր անունից, ներկայացնում իր կենսափորձը, աշխարհընկալումները կյանքի և արվեստի սեփական չափանիշները և այլն: Այդպիսի ազատ զրույցների և ինքնաբուխ ծնվող պատումների միջավայրերը հաճախ կայանում էին նաև թատերական ներկայացումներից հետո: Այդպիսի սովորություն կար, օրինակ, Մոսկվայի առաջատար շատ թատրոններում: Դրանք սովորաբար մեկնարկում էին ուշ գիշերին՝ ժամը 22:00-ն անց՝ ներկայացումներից հետո:
Նման միջոցառումների մասնակիցներին բաժանվող հրավիրատոմսերին սովորաբար տպագրվում էին վարվեցողության և քաղաքավարության կանոններ, որոնց մեջ լինում էին նաև այսպիսի խորհուրդներ.
- Տեսնելով գեղեցիկ կնոջ, առաջինը ձեռքդ դու մեկնիր, հակառակ դեպքում իր ձեռքն առաջինը կպարզի մեկ ուրիշը:
- Տիկնոջը մի ընդհատիր, եթե նա լռում է:
- Գավաթ բարձրացրա կնոջ փոխարեն, եթե նա այլևս ի վիճակի չէ այն բարձրացնել:
- Ժամը 22:00-ից հետո մուտքը չի վերապատվիրակվում, այդ դեպքում, դուք որտե՞ղ եք նստելու:
Թատրոնի համաշխարհային օրը սահմանվել է 1961թ.-ին՝ UNESCO-ին կից գործող Թատրոնի միջազգային ինստիտուտի հրավիրած 9-րդ կոնգրեսի կողմից: Այն սկսել են նշել 1962թ.-ից:
Մարտի 27-ին նշվող այս օրից ոչինչ կախված չէ, սակայն այն հոգեբանական և զգացմունքային խթան է թատրոնի հետ առնչվող թերևս բոլոր մարդկանց կամ նրանց հիմնական հատվածի համար:
Շնորհավոր թատրոնի միջազգային օրը: