Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարոյական իրավունք չունեն նախագահ Գորբաչյովի գործերը ցուցադրել միակողմանի

04.03.2020

Մոսկվայի Ազգությունների թատրոնը պլանավորել է 2020թ.-ի սեպտեմբերին հանդիսատեսին ներկայացնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչյովին և նրա տիկնոջը՝ Ռաիսա Մաքսիմովնային նվիրված ներկայացում: Այդ մասին թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ներկայացման պրեմիերան մինչ այդ նախատեսված է եղել մայիսին, սակայն, շատերի պես կորոնավիրուսի համաճարակն այս հարցի մեջ էլ է, բնականաբար, իր խմբագրումները բերել և այժմ թատրոնում հուսով են, որ այդ բացթողումը կլրացնեն սեպտեմբերին:

Գլխավոր դերերում հանդես են գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Եվգենի Միրոնովը և դերասանուհի Չուլպան Խամատովան:

Բեմադրության հեղինակներին առավել շատ հետաքրքրել են կնոջ հետ Գորբաչյովի հարաբերությունները: Որտեղ են նրանք ծնվել, ինչպես են հանդիպել Ստավրոպոլում ծնված Միխայիլ Գորբոչյովը և սիբիրցի այդ աղջիկը, որը դարձավ նրա կյանքի ուղեկիցը, համալսարանական կյանքը Մոսկվայում և ինչ էին նրանք միմյանց համար և ինչպիսի ազդեցություն են ունեցել նրանք ինչ-որ իրադարձությունների վրա...

Բեմադրությունը իրականացրել է լատիշ ռեժիսոր Ալվիս Հերմանիսը:

Ռաիսա Մաքսիմովնայի դերակատար Չուլպան Խամատովայի ասելով, բեմադրությունը չի առնչվում ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Գորբաչյովի գործունեությանը: Նրա ասելով այդ պաշտոնում երկրի ղեկավարի կատարած բոլոր քայլերը «շատ միանշանակ չեն եղել» և իրենք չունեն «բարոյական իրավունք այդ ամենը ցուցադրել միակողմանի»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1197 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների