Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրել կյանքի մասին նամակներ և չսպասել պատասխանի

05.12.2020


Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Ֆրանդետտին թողարկել է աշխարհում առաջին Instagram-մյուզիքլը: Այս փորձարարական նախագիծը 36-ամյա ռեժիսորը կատարել է Ջին Վեբսթերի «Երկարաոտ հորեղբայրը» գրքի հիման վրա: Ռուսաստանցի ռեժիսորի ընթերցմամբ ներկայացումը վերնագրված է հեղինակայինից մի փոքր այլ կերպ. «Իմ երկարաոտ պապիկը»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մինչ այդ, Վեբսթերի ստեղծագործության հիման վրա մյուզիքլը բեմադրվել է Լոնդոնում, Նյու-Յորքում, Տոկիոյում: Այն ռուսերեն լեզվով ներկայացվում է առաջին անգամ նաև առաջին անգամ է ներկայացվում Instagram-ի տիրույթի ձևաչափի մեջ: Այս աշխատանքը տարբերվում է ներկայացման առանձին համարները հերթականությամբ ձայնագրելու պարզ ձևից:

Աշխատանքը իրականացվել է հեռավորության վրա՝ սկզբում ձայնը ապա այն համապատասխանեցվում է տեսագրությանը:
Մյուզիքլը մի ռոմանտիկական պատմություն է որբանոցում ապրող աղջկա մասին, որն անհայտ բարեգործից ստանում է կրթաթոշակ: Աղջկա առջև դրված է միայն մեկ պայման՝ գրել կյանքի մասին նամակներ, որոնց այդ անհայտ բերեգործը չի պատասխանելու:

Ներկայացման Instagram-ձևաչափում հանդիսատեսը կարող է դիտել երաժշտական համարներ և տեսարաններ ներկայացումից:

Բացի այդ, համացանցի միևնույն տարածքում կտեղադրվեն նաև պատմություններ և երկու գործող անձանց՝ Ջուդիի և նրա անհայտ բարերարի հաղորդագրությունները: Նույնիսկ հանդիսատեսներին կներկայացվեն որոշ անդրկուլիսյան պահերն ու տեսագրության չհաջողված դուբլեր:

Առաջին անգամ «Երկարաոտ հորեղբայրը» բեմադրվել է 1914թ.-ին: Այս ստեղծագործության հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ, իսկ ավելի ուշ Փոլ Գորդոնը և Ջոն Քեյրդը ստեղծել են մյուզիքլ, որի պրեմիերան կայացել է 2015թ.-ին՝ Բրոդվեյում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1115 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների