Մատուցում են այն մեկնաբանությունները, որոնք չեն մտել բեմադրության մեջ
05.19.2020

Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական թատրոնում նախաձեռնել են նոր նախագիծ: Երեքշաբթի և կիրակի օրերին թատրոնի խաղացանկային ներկայացումներից մեկում՝ «Լադա կամ Ուրախություն» ներկայացման մեջ զբաղված դերասանները առցանց կարդում են Թիմուր Կիբիրովի նույնանուն վեպը, որի հիման վրա ստեղծել են իրենց բեմադրությունը:
Հատկանշական է, որ ընթերցվում է ոչ միայն վեպը, այլև այն բոլոր հեղինակային մեկնաբանությունները, որոնք չեն մտել բեմադրության մեջ, նաև հեղինակի անձնական դատողությունները և լրացումները այդ ստեղծագործության թեմայով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: