Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն. Կալյադա. «Ասում են, որ դա դժվար է, քանի որ ցանկացողները շատ են»»

06.01.2020

COVID-19 վիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով փակվել է Ռուսաստանի ամենահայտնի ոչ պետական թատրոններից մեկը՝ Եկատերինբուրգ քաղաքի «Կալյադա» թատրոնը: Այդ մասին հաստատության հիմնադիր Նիկոլայ Կալյադայի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Կալյադան տեղեկացրել է, որ այս ամիս իր արտիստներին վերջին անգամ կվճարի աշխատավարձ: Հաշվելով թատրոնի հաշվեկշռում մնացած փողի մնացորդը, նա պարզել է, որ մի քանի օր հետո կկարողանա ինչ-որ բան տալ մարդկանց և այլևս թատրոնի գանձատուփը կդատարկվի:

«Բոլոր արտիստներին կուղարկեմ անժամկետ արձակուրդ՝ առանց աշխատավարձը պահպանելու: Թե ինչպես նրանք կգոյատևեն ես չգիտեմ»,- հայտարարել է թատրոնի հիմնադիրը:

Նրա ասելով Եկատերինբուրգում կորոնավիրուսի հետ կապված այնքան էլ պարզ իրավիճակ չի ստեղծվել և իր արտիստների համար այլ եկամտի աղբյուր գտնելու հնարավորությու չկա:

«Մեզ խորհուրդ են տվել ցուցակագրվել աշխատանքի բիրժայում, սակայն, ասում են, որ դա դժվար է, քանի որ ցանկացողները շատ են»,- ասել է Կալյադան և նշել, որ այլ քաղաքներում բնակվող որոշ գործընկերներ, նաև երկրպագուներ, ով որքան կարողացել է, իրենց փող են ուղարկել:

Նա նաև նշել է, որ հասկանում է՝ այս օրերին շատերի համար է բարդ իրավիճակ առաջացել, որ Ռուսաստանում մասնավոր շատ թատրոններ կան և, որ բոլորը նույն վիճակում են:

«Ափսոս է այն թատրոնը, որը հաջողությամբ գոյություն է ունեցել 18 տարի, ստեղծվել է կոլեկտիվ, խաղացանկ»,- ասել է Կալյադան:

Նա նաև ընդգծել է, որ իրենց թատրոնը վատ եկամուտներ չի ունեցել, օրական մի քանի ներկայացում ցուցադրելով՝ հնարավոր է եղել սեփական ուժերով վաստակել ապրուստ, գնալ հյուրախաղերի թե Ռուսաստանում և թե արտասահմանում:
«Ոչ մեկը չէր կարող մտածել, որ ամեն ինչ այսպես կփոխվի; Բայց, ահա, դա պատահեց»,- նշել է Կալյադան:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 646 անգամ