Անխորտակ տղամարդ-շոգենավը ենթարկվում է տիկնոջ կամքին06.17.2020
Այսօր, հունիսի 17-ին, Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի YouTube- ալիքով կկայանա Լև Էրենբուրգի «Վասսա Ժելեզնովա» պիեսի տեսագրված տարբերակի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս լայն հանրությանը հայտնի, որպես կատակերգակ և բաց տեմպերամենտի դերասանուհի, Մարինա Գոլուբը՝ գլխավոր դերակատարմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ժելեզնովների ընտանիքը, ինչպես և ժամանակակից Ռուսաստանը, այլասերվում է Ընդ որում, բոլորը՝ երեխաները, սպասավորները, այս ընտանիքի հաշվին ապրողները կարողանում են իրենց պահել մակերևույթին շնորհիվ դիմացկուն և ուժեղ Վասսա Բորիսովնայի: Նա հսկայական նավագնացության տիրուհի է, ամուր կանգնած է սեփական ոտքերին և գիտի մի բան. «Գործը պետք է կատարել»:
Հանուն ընտանեկան բիզնեսի և, ամենակարևորը, հանուն երեխաների նա պատրաստ է ամեն ինչի:
Պե՞տք է կաշառել՝ կկաշառի ում որ պետք է, պե՞տք է հեռացնի ամուսնուն՝ կանի ամեն ինչ, որ նա «վերանա»՝ թույն կտա և կուղարկի մյուս աշխարհ:
Ահա թե ինչու կապիտան Ժելեզնովը, այդ հսկա և անխորտակ տղամարդ-շոգենավը, ենթարկվում է տիկնոջ կամքին: Կին, որը գիտի, թե ինչպես պահի և բազմապատկի փողերը, սակայն չգիտի, թե ինչպես պահպանի ու ավելի մեծացնի սերը սեփական ընտանիքի հանդեպ:
Ժելեզնովների տունը ուղղակի լցված է կատաղած, անօգնական մարդկանցով : Ճիշտ ինչպես հսկայական ծխնելույզներով ծխի թանձր քուլաներ արձակող շոգենավը, որի հետ, հնարավոր է, որ բոլորը սուզվեն մինչև հատակ...