Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սարսափում է, որ փորձը տեղի է ունենում «Մեծ դրամատիկան թատրոնի» դրոշի ներքո

06.18.2020


Թատերական կյանքը լուսաբանող Ռուսաստանցի բլոգեր Անդրեյ Մաքսիմովը վերջերս իր ֆեյսբուքյան էջում մի նկատառում է հրապարակել Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում դասական հեղինակի պիեսի հիման վրա պատրաստված բեմադրության մասին, որտեղ մասնավորապես նշել է, որ Տովստոնոգովի անվան թատրոնը ծաղրում է «Չեխովի «Բալենու այգին»:

Ըստ բլոգերի այդ պիեսը ներկայացված է «Մայնկրաֆտ» («Ինքնակերտում») տարակուսելի ժանրով:

Տիկնիկները, առանց դեմքի արտահայտության, վազվզում են բեմում, իսկ դերասանները բարձրաձայնում են տեքստը, որը շատ հեռավոր կերպով հիշեցնում է չեխովյանին: «Այդ մղձավանջը շարունակվում է 15 րոպե»,– նշում է բլոգերը:

Նա նշում է, որ այդ ամենը հասցեագրված է երեխաներին «և կոչվում է փորձ», որը պետք է շարունակական լինի: «Այսինքն,-նշում է Մաքսիմովը,- այլ պիեսների նկատմամբ ծաղրը շարունակվում է»:

Բլոգերը թատրոնի ավագ գործիչներին զարմանքով հարցնում է, մի՞թե նրանք վստահ են , որ «... մեր երեխաներին հասցրել ենք այնպիսի վիճակի, որ նրանք «Չեխովին այլ կերպ չեն ընկալի...»:

Եվ ամենից սարսափելին այն է, նշում է բլոգեր Անդրեյ Մաքսիմովը, որ այդ ամենը տեղի է ունենում «...Մեծ դրամատիկան թատրոնի» դրոշի ներքո:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 658 անգամ