Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անսովոր գծային պատմություն՝ եգիպտացի հնագույն փարավոնի մասին

06.23.2020

Անցած կիրակի, հունիսի 21-ին ТheatreHD/Play ռուսալեզու հարթակը առցանց ներկայացրել է մինիմալիզմի կենդանի դասական Ֆիլիպ Գլասսի Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում բեմադրված «Էխնաթոն» ստեղծագործությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Էխնաթոնը» Գլասսի գլուխգործոցներից է: Այն պատմական երեք անհատների մասին դիմանկարային եռերգության գործերից մեկն է: Մյուսը նվիրված է մեծ ֆիզիկոսին և վերնագրված է «Էյնշթեյնը ծովափին, իսկ երրոդը՝ Մահաթմա Գանդիին և վերնագրված է «Սաթյահրահա:

Գլխավոր հերոսի կերպարը ներկայացվում է արև- աստծո գաղափարը որպես միաստվածությունը նոր հավատալիք ներմուծող էխնաթոն փարավոնի միջոցով: Կրոնական բարեփոխիչի պարտիան գրված է կոնտրատենորի համար: Կարծես հեղինակը դրանով փորձում է ակնարկել հզոր միապետի իշխանությամբ օժտված փարավոնի կերպարի իրական մարդկային նկարագիրը՝ նրա փխրունությունը, մարդկային ծագումնաբանությունը: Այդ կերպարը մարմնավորել է համաշխարհային համբավ վայելող երգիչ Էնթընի Ռոթ Կոստանցոն, որի ձայնը ուղղակի հակադրության մեջ է նվագախմբի «թանձր և մռայլ» հնչյունների հետ և ասես ընդգծում է բեմում տեղի ունեցողի անիրական լինելը:

Որպեսզի համապատասխանի ծիսական, հիպնոսացնող երաժշտությանը, բեմադրության ռեժիսոր Մք՝ Դերմոթթը երկու մարմնամարզիկների և աճպարարների խաղով տեսանելի է դարձնում Գլասսի հնչյունների մեդիտացնող կրկնությունները, միևնույն հարթության մեջ համադրում մինիմալիզմը և վիկտորիական ժամանակների շքեղությունը:

Ռեժիսորի ասելով «Էխնաթոնը» բեմադրելիս ներշնչվել է եգիպտական «Մահացածների Գրքով» և ինչ-որ իմաստով այն մասին է, թե ինչ է տեղի ունենում մահացածների հետ, երբ նրանք տեղափոխվում են զուգահեռ, հանդերձյալ աշխարհ:

«Սա անսովոր գծային պատմություն է: Սա մեդիտացիա է՝ առավել շատ նման պոեմի»,- նշել է Մք՝ Դերմոթթը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 675 անգամ