Արմեն Ջիգարխանյանի թատրոնը դուրս է գալիս համաճարակային կարանտինից08.05.2020
Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի թատրոնի արտիստները, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտից հետո, առաջին անգամ հավաքվել են ողջ կազմով, որպեսզի քննարկեն թատերաշրջանի առաջիկա ծրագրերը: Հավաքը կայացել է անվտանգության պահպանման բոլոր պայմանների կատարմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Արմեն Ջիգարխանյանը հավաքվածների առջև ելույթ է ունեցել առցանց:
«Սիրելիներս, շատ ուրախ եմ այս հանդիպման համար, կարծես չենք էլ բաժանվել»,- ողջունել արտիստներին Ջիգարխանյանը և նշել, որ ինքը, ցավոք, համաճարակի պատճառով չի կարող լինել թատրոնում: Բայց նա նշել է, որ դրա փոխարեն իրենք ունեն լավ տնօրեն: Իր խոսքում նշանավոր արտիստը նաև հիշեցրել է, որ նոր թատերաշրջանը հոբելյանական է, քանի որ նշելու են թատրոնի 25 ամյակը:
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի օգոստոսի 21-ին, իսկ սեպտեմբերի 4-ին կներկայացնի առաջին պրեմիերան՝ Միխայիլ Բուլգակովի «Տուրբինինների օրերը», որը բեմադրել է Շչուկինի անվան ուսումնարանի շրջանավարտ Դմիտրի Եֆրեմովը: Ավելի ուշ՝ հոկտեմբերին, այս թատրոնի հանդիսատեսին սպասվում է նոր պրեմիերա՝ Անտոն Չեխովի «Կենդանի ապրանքը: Այդ նույն ամսին թատրոնը կանցկացնի Արմեն Ջիգարխանյանի անվան առաջին թատերական փառատոնը, որը կնվիրվի հայ մեծ արտիստի 85 և նրա հիմնած թատրոնի 25 ամյակներին:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: