Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ողջ թատերախմբի անդամները ինքնամեկուսացվել են իրենց բնակարաններում

08.18.2020

«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ Սանկտ֊Պետերբուրգի Մարինյան թատրոնում արձանագրվել են COVID-19֊ով վարակվածության բազմաթիվ դեպքեր, որի պատճառով չեղյալ է համարվել օգոստոսի 13-16-ի ընթացքում կայանալիք 4 բալետային ներկայացումների ցուցադրություն:

Ինչպես այսօր, օգոստոսի 18–ին տեղեկացրել է «interfax»-ը այդ թատրոնում արձանագրվել է մոտ 30 վարակվածության դեպք: Հիվանդությունը հիմնականում հայտնաբերվել է բալետային խմբի պարողների մոտ:

Պետերբուրգի Ռոսպետնադզորի վարչության վարակաբանության ղեկավար Իրինա Չխինջերիայի տեղեկացմամբ վարակված արտիստների մեծամասնության մոտ հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Ողջ թատերախմբի անդամները (300 մարդ) ինքնամեկուսացվել են իրենց բնակարաններում: Մի քանի օր առաջ թատրոնի բոլոր հարթակների աշխատանքը դադարեցվել է վարակազերծում կատարելու նպատակով

Այս պահի դրությամբ Մարինյան թատրոնը կրկին վերսկսել է աշխատանքները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 616 անգամ