Թատրոնը լավատեսորեն է տրամադրված և կունենա 10 պրեմիերա09.01.2020
Այսօր, սեպտեմբերի 1-ին, իր նոր թատերաշրջանը կմեկնարկի Մոսկվայի Ազգությունների թատրոնը: Եվգենի Միրոնովի գեղարվեստական ղեկավարությամբ այս սեզոնում հայտնի թատերախումբը կներկայացնի ավելի քան 10 նոր բեմադրությունների պրեմիերա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Թատերաշրջանը բացող առաջնախաղերից մեկը կկայանա հենց այսօր: Ռեժիսոր Օլեգ Դոլինը կներկայացնի «Ակամա բուժակը» պիեսը:
Եվգենի Միրոնովը թատերաշրջանի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ սա իրենց թատրոնի ամենահագեցած թատերաշրջաններից է: Իրենք որոշել են ցուցադրել ոչ միայն բոլոր այն ներկայացումները, որոնք չեղյալ էին հայտարարվել գարնանը բռնկված համաճարակի պատճառով, այլև շարունակել նոր նախագծերի իրականացումը՝ այդ թվում նաև միջազգային նախագծերը:
«Մենք որոշել ենք գնալ «վա-բանկ» և միայն աշնանը կթողարկենք 6 նոր ներկայացում, գործի դնել մեր բոլոր 3 բեմահարթակները»,- հայտարարել է Միրոնովը:
Ազգությունների թատրոնը նաև կազմակերպում է երկու տարածաշրջանային խոշոր միջոցառում՝ Ռուսաստանի փոքր քաղաքների թատրոնների փառատոնը և Ազգությունների թատրոն- FEST-ը:
Ասենք որ թվով 8-րդ Ռուսաստանի փոքր քաղաքների թատրոնների փառատոնը պետք է կայանար ամռանը Նաբերեժնի Չելնի քաղաքում: Սակայն այն համաճարակի պատճառով հետաձգվել է մինչև 2021թ.-ն: Իսկ մինչ այդ, Միրոնովի գլխավորած թատրոնը Ռուսաստանի տարբեր գավառային քաղաքներում կանցկացնի 6 ստեղծագործական լաբորատորիաներ՝ նվիրված ժամանակակից դրամատուրգիային:
Թատրոնը նաև հանդես կգա տարածաշրջանային հյուրախաղերով և նույնիսկ այնքան լավատեսորեն է տրամադրված առաջիկայում համաճարակային ֆոնի մեղմացման վերաբերյալ, որ չի բացառվում նաև հյուրախաղերի անցկացումը Ռիգայում, Թել-Ավիվում, Լոնդոնում, Ժնևում և Դյուսելդորֆում:
Լուսանկարն՝ ըստ «РИА новости»-ի: