Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմեկնարկի տարածաշրջանների լավագույն թատերական ներկայացումների փառատոնը

09.07.2020


Այսօր, սեպտեմբերի 7-ին, Սանկտ-Պետերբուրգում կմեկնարկի երեխաների համար թատերական արվեստի «Առլեկին» համառուսաստանյան 17-րդ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Մրցույթին ներկայացվել են 140 մանկական ներկայացումներ, որոնք նախորդ խաղաշրջանում լավագույն են համարվել երկրի տարբեր տարածաշրջանների թատրոններում: Դրանցից որպես մրցութային ընտրվել են 9 բեմադրություն, իսկ 7-ն էլ կներկայացվեն արտամրցութային կարգով:

Փառատոնի կազմակերպիչների ասելով զանգվածային միջոցառումների արգելքը «Առլեկին» փառատոնին հաղորդել է անսովոր ձևաչափ: Ներկայացումները, որոնք կցուցադրվեն «Զազեռկալյե» թատրոնում և մի շարք այլ հարթակներում, «մատչելի կլինեն անսահման քանակի հանդիսատեսների համար: Առցանց հեռարձակումները հնարավոր կլինի դիտել «Սանկտ-Պետերբուրգ» հեռուստաալիքի «Առցանց նախագծեր» էջում, մի շարք սոցիալական ցանցերում և «Մշակույթ: ՌԴ» կայքում:

Փառատոնի ընթացքում կարմիր թելի նման կանցնի «Անչափահասի աշխարհը և անչափահասը ժամանակակից աշխարհում» թեման:

Հաղթողներն ի հայտ կգան սեպտեմբերի 16-ին: Այդ օրը, ըստ փառատոնի ավանդության, կտրվեն «Երեխաներին հասցեագրված թատրոնին մեծ ծառայություն մատուցելու» և «Ռուսաստանում մանկական թատրոնի զարգացման մեջ մեծ ներդրման» համար հատուկ մրցանակները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 631 անգամ