Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական անդրգրաունդի քաղաքում

10.13.2020

Սանկտ- Պետերբուրգում 13 ոչ պետական թատրոնների մասնակցությամբ նախապատրաստվում են անցկացնել առաջին շարժական թատերական փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ցուցադրվելիք բեմադրությունները հասցեագրված են տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսների: Դրանք կներկայացվեն հանդիսատեսների համար նախատեսված 70 տեղանոց, օդափոխվող, շարժական վրանում: Բացի այդ, նախատեսված են փողոցային շոուներ: Այս բոլոր դեպքերում կազմակերպիչները հաշվի են առել նաև կորոնավիրուսի վտանգից պաշտպանվելու բոլոր սանիտարական անվտանգության կանոնները:

Ներկայացումների զգալի հատվածը կցուցադրվի Պետերբուրգի «Նիկոլսկիե ռյադի» հանրային տարածքում:

Սանկտ-Պետերբուրգում, որը համարվում է թատերական անդրգրաունդի քաղաք, գործում են տարբեր ժանրային ուղղվածության 50 ոչ պետական թատրոններ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 539 անգամ