Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

50 մլն պարտքի դիմաց կստանա 80 մլն եվրո

11.25.2020

Դեկտեմբերի սկզբին Փարիզի օպերան կգործարկի իր թվային հարթակը, որտեղ հնարավոր կլինի դիտել տեսագրված ներկայացումներ և առցանց հեռարձակումներ: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru» -ն:

Թվային հարթակը մշակութային հաստատության թարմացված տնտեսավարման բաղադրիչներից է և կօգնի այս նշանավոր կոլեկտիվին պետությունից ստանալ 80 մլն եվրոյի օժանդակություն: Նշենք, որ Ֆրանսիայի առաջին երաժշտական բեմը համարվող հաստատության բյուջեի դեֆիցիտը հասնում է 50 մլն եվրոյի, որի առաջացման մեջ մեծ է հատկապես կորոնավիրուսի համաճարակի դերակատարությունը:

Թատրոնի ղեկավարությունը նշել է, որ իրենց արտիստներն այսօր շարունակում են փորձերը: Երկարատև ընդմիջումից հետո այստեղ պլանավորում են հանդիսատեսին ընդունել դեկտեմբերի 4-ին: Բաստիլի հրապարակում գտնվող շենքում կցուցադրվի «Բայադարկաներ» ներկայացումը, իսկ Գրանդ-օպերայի բեմահարթակի վարագույրը կբացվի դեկտեմբերի 17-ին : Այդ օրը կցուցադրվի «Բրոդվեյան օպերետ, տոնի երաժշտությունը» ներկայացումը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 596 անգամ