Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարչապետը՝ օպերայի հերոս

12.16.2020


Լոնդոնի «Turbine Theatre» թատրոնը պատրաստում է ռոք-օպերա Մեծ-Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հեղինակները իրենց այս ստեղծագործությունն անվանում են «ուրախ ողբերգություն», որը իրար է միացնում քաղաքականությունը, կրոնը, իշխանությունը և սերը: «Թոնի» ներկայացումը անդրադառնում է հիպպիի և երաժշտի կյանքին, որը հետագայում դառնում է պետության առաջին դեմք: Օպերայի հերոսներ կդառնան նաև բարձրաստիճան այլ անձինք, ինչպիսիք են՝ արքայադուստր Դիանան, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

Ասենք, որ թատրոնը չի խոստանում, որ այս օպերան հստակ կհետևի պատմական ճշմարտությանը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 652 անգամ