Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատշգամբներից՝ առցանց դիտող օգտատերերին

12.21.2020


Մոսկովյան թատրոնների մի խումբ դերասաններ դեկտեմբերի 25-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում հանդես կգան մոնոներկայացումների «Բալկոն» («Պատշգամբ») փառատոնում, որի համար հարմար հարթակ կհանդիսանան Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր վայրերում գտնվող շքեղ առանձնատների պատշգամբները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Պատշգամբներից արտիստների ելույթները կհեռարձակվի առցանց ռեժիմով: Հանդիսատեսին հիմնականում կցուցադրվեն երաժշտա-բանաստեղծական մոնոներկայացումներ:

Ասենք, որ «Պատշգամբ» փառատոնային ձևաչափը Մոսկվայում առաջին անգամ գործարկվել է 2020թ.- ամռանը և այն նույնպես հիմնականում հասցեագրվել է առցանց դիտող օգտատերերին: Այդ ժամանակ արտիստները իրենց ելույթները հիմնականում ներկայացնում էին իրենց իսկ բնակարանների պատշգամբներից:

Փառատոնային ծրագիրը իր մեջ է ներառել նաև կրթական-ժամանցային բնույթի ներկայացումներ, որոնք կանդրադառնան քաղաքի և քաղաքում գործող թատրոնների պատմությանը: Անդրադարձ կարվի նաև Մոսկվայի կառույցների առավել հետաքրքրական պատշգամբներին և ճարտարապետության առանձնահատկություններին:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 824 անգամ