Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրահայտ թատրոնները թոթափում են համաճարակային կապանքները

01.25.2021


Անցած շաբաթ օրը, հունվարի 23֊ին, երկարատև ընդմիջումից հետո (2020թ․ մարտից) Միլանում աշխատանքներն է վերսկսել աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերան։
Ցուցադրվել է «Այսպես են վարվում բոլոր կանայք» ներկայացումը, որը հեռարձակվել է թատրոնի պաշտոնական կայքով և «RaiPlay» թվային հարթակով։

Բեմադրությունը ընթացել է նվագավար Ջովանի Անտոնինիի ղեկավարությամբ (նկարում)։

Հավելենք, որ մեկ այլ հանրահայտ օպերային թատրոն էլ՝ Նյու֊Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան փետրվարի 6֊ից սկսում է «Ունկնդրի ընտրություն» ռադիոծրագիրը։

Թատրոնն ունկնդիրներին առաջարկել է քվեարկությամբ որոշել, թե այստեղ երբևէ բեմականացված 10 լեգենդար ներկայացումներից որին են նախապատվությունը տալիս։ Ամենից շատ ձայներ է հավաքել շատ տասնամյակներ առաջ «Մետրոպոլիտեն» օպերայում բեմադրված Դոնիցետիի «Լյուչիա դի Լամմերմուր» ներկայացումը՝ Մարիա Կալասի գլխավոր դերակատարմամբ
։
Այս ռադիոծրագրի ընթացքում կհնչեն նաև մասնագիտական մեկնաբանություններ և ունկնդիրների կարծիքներ, որոնց ժամանակ կբարձրաձայվեն հիմնավորումներ, թե ինչու է կատարվել նման ընտրություն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 783 անգամ