Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է նշանավոր դրամատուրգ Լարս Նուրենը

01.27.2021

Նախօրեին, հունվարի 26֊ին, 77 տարեկան հասակում COVID 19- ից մահացել է ժամանակակակից շվեդական դրամատուրգիայի խոշորագույն ներկայացուցիչ Լարս Նուրենը։ Այդ մասին «Albert Bonniers» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»ին։

Լարս Նուրենը գրական կյանք է մտել 1960թ․֊ին, որպես բանաստեղծ։ Նա 30 բանաստեղծական և արձակ ստեղծագործությունների ժողովածուների և 60 պիեսի հեղինակ է։

1993թ֊ից նա սկսել է զբաղվել նաև հեռուստատեսային և թատերական ռեժիսուրայով։ Բեմադրել է Շեքսպիրի, Իբսենի, Չեխովի պիեսներից , եղել է Սթոքհոլմի Արքայական դրամատիկական թատրոնի , ապա Գյոթեբորգ քաղաքի ժողովրդական թատրոնի ղեկավարը։ Նուրենը, որպես բեմադրիչ աշխատել է նաև Փարիզի Կոմեդի Ֆրանսեզ և Օսլոյի Ազգային թատրոններում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 579 անգամ