Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խցկվել բարձր հասարակություն

02.01.2021

Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնում ռեժիսոր Սերգեյ Գազարովը (այսօր նա հանդիսանում է նաև Արմեն Ջիգարխանյանի թատրոնի ղեկավարը) ներկայացրել է իր նոր բեմադրությունը՝ ըստ Միխայիլ Բուլգակովի «Խելապակաս Ժուրդենը» պիեսի։ Գազարրովը իր այս նոր աշխատանքը վերնագրել է «Մոլիեր, avec amour»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Սա մի ներկայացում է,որը տեղի է ունենում պարահանդեսի գերակայությամբ։

Սյուժեն կառուցված է մոլիերյան թատրոնի սկզբունքով, որտեղ ինքը՝ դրամատուրգը, դերասան է և տնօրեն և ղեկավարում է իր «Քաղքենին ազնվականության մեջ» պիեսի փորձը։ Ստեղծագործությունը ներկայացված է կատակերգական թատերական շոուի ժանրով, որը կարելի է անվանել յուրահատուկ հարգանաց խոնարհում մոլիերյան թատրոնին;

Երգիծանքը և քաղաքականացվածությունը, որը հատուկ է Բուլգակովի տեքստին, դուրս են մղված թեթև թատերայնության , բարդ պլաստիկ հնարքների, պարի ու սուսերամարտի մթնոլորտով։ Արժե հիշատակել նաև հերոսների հագուստներից առաջացած տպավորությունը, որին մասնակցել են նաև նորաձևության արդյունաբերության առաջատար ներկայացուցիչներ։

Հագուստ֊կերպարները, լիարժեք բացահայտում են դեր֊ամպլուները, որոնք կատարողական արվեստով հասնում են մինչև գրոտեսկի; Դրանք անհավանականորեն գեղեցիկ են, արտահայտիչ և ձևավորում են կերպարների համար լրացուցիչ ծավալներ։ Հագուստի նկարիչ Մարիա Բորովսկայան նշել է, որ դրանք ակնարկ են մոլիերյան կերպարների մասին՝ ըստ մոդելավորող Ժան֊Պոլ Գոթյեի։

Ընդհանրապես, պետք է նշել բեմական տարածության ողջ կազմակերպումը աշխատում է բեմադրությունը կուտյուրե֊շոու ժանրով լուծման ուղղությամբ։ Գործողության վայրը ներկայացնում է պարտերի առաջին շարքերին հասնող հարթակ, որը երկու կողմից շրջապատված է հանդիսատեսներով։

«Դա շատ մոլիերյան սկզբունք է՝ միացնել դերասաններին և հանդիսատեսներին»,֊ նշել է Գազարովը; Նա նաև ընդգծել է, որ Մոլիերի ժամանակ հանդիսատեսը կարող էր ազդել ներկայացման ընթացքի և սյուժեի վրա։ Դերասանների համար մինչև ցուցադրության որոշակի պահ գոյություն չուներ ամրագրված տեքստ և իմպրովիզացիան կարևոր դերակատարություն ուներ։ Իսկ դերերը բախշվում էին ոչ թե դերասանների միջև, այլ առանձնացվում էին ըստ ամպլուայի, որոնք պահպանվում էին կատարողների կողմից։ Օրինակ, նշել է Գազարովը, գլխավոր դերակատարի հերոսը հենց սկզբից հայտարարում է, որ իր ողջ կյանքում խաղացել է կանանց դերեր և հիմա ինքը պետք է մտնի մադամ Ժուրդենի կերպարի մեջ։

Խելապակաս Ժուրդենը մի քաղքենի է, որը որոշել է խցկվել բարձր հասարակություն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1018 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների