Վերջին օպերան02.17.2021
Ավստրիայի մայրաքաղաքի գլխավոր թատրոնում՝ Վիենայի օպերայում նախապատրսատվում են վերջին առցանց ներկայացմանը։ Այս անգամ վիրտուալ տարածքում հանդիսատեսին կներկայացվի Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։
Կալիկստո Բիայտոյի բեմադրության մեջ գլխավոր կերպարներում հանդես կգան Անիտա Ռաչվելիշվիլին և Պետեր Բեչալան։
Ներկայացումը կընթանա դատարկ հանդիսասրահի պայմաններում։ «Կարմենը» կդառնա վերջին օպերան, որը թատերախումբը կկատարի կենդանի, առանց հանդիսատեսների։
Մինչ այդ, նույն ձևաչափով առցանց տիրույթում ցուցադրվել են «Նաբուկո», «Տոսկա», «Վարդերի ասպետը», «Վերթեր» օպերաները, որոնց մասնակցել են համաշխարհային մեծության տարբեր արտիստներ։
Օպերայի տեսագրությունը կցուցադրվի թատրոնի պաշտոնական կայքում։ Բեմադրության ուղիղ ցուցադրությունը կկայանա փետրվարի 21֊ին։