Բուտուսովը կրկին անդրադառնում է «Լիր Արքային»
02.22.2021

«Փորձերի ժամանակ ամեն ինչ շատ բյուրեղապակյա է, շատ փխրուն։ Պահպանում ենք այդ ամենը․․․»,֊ հայտարարել է Լիր Արքայի դերակատար Արթուր Իվանովը։
Վախթանգովի անվան թատրոնի 100֊րդ թատերաշրջանի սպասվող ներկայացման թեմային Բուտուսովը անդրադառնում է երկրորդ անգամ։
Ռեժիսորի նախկին «Լիրը» ներկայացվում էր աշխարհի առանձին բեկորների և մշակութայան արժեքների վրա։ Այդ բեմադրությունը նման էր փլված թատրոնի, փլված տան, որտեղ էական բան չկար անելու․․․
Չխախտելով գաղտնապահությունը պահելու նախապայմանը, Բուտուսովն, այնուամենայնիվ նշել է, որ նոր ներկայացման տարածությունը բացարձակ աբստրակտ է; Այստեղ կան սյուներ, տախտակներ, գնդեր․․․
«Մենք փորձում ենք պատմել ժամանակից դուրս պատմություն»,֊ նշել է Բուտուսովը և խոստովանել, որ իրենք փորձում են ներկայացնել ոչ թե Լիրի, այլ, ընդհանրապես, մարդկանց և մարդկության ողբերգությունը։ Ոմանք ապրում են դասական իմաստով, առանց հայրական սիրո, մյուսներին զավակներն են դավաճանում․․․ «Եվ այդ ամենը փաթեթավորված է ընտանիքի քայքայման պատմության մեջ, համընդհանուր քայքայման պատմության մեջ»,֊ընդգծում է ռեժիսորը։
Նա ցավով նշում է, որ մարդիկ մինչև վերջ չեն հասկանում, թե որքան թանկ են իրենց համար ծնողները, մինչև որ նրանք չեն հեռանում․․․ «Երբ զրկվում ենք նրանցից, միայն այդ ժամանակ ենք գնահատում։
«Եվ այստեղ ոչինչ չես կարող անել։ Չգիտես, թե ինչու այդպես է կառուցված մեր աշխարհը․․․»,֊ ամփոփում է ռեժիսորն իր խոսքը ․․․
Այս թեմայով այլ հղումներ-1