Ատոմային պայթյունից հետո ծղրիդը գերադասում է անգործությունը
02.26.2021

Հոլանդացի գրող Թոոն Թելլեգենի աբսուրդ պատմվածքների հիման վրա ռեժիսոր Մարֆա Գորվիցի «Ծղրիդը» բեմադրությունը ներկայացնում է, թե ինչպես, հանկարծ, ամեն ինչ թե մարդկանց, թե կենդանիների և թե բույսերի համար դառնում է վատ։
Ներկայացման գլխավոր կերպարը անտառն է՝ ատոմային պայթյունից հետո։ Այստեղ ամեն ինչ մուտացվել է և ոչ ոք և ոչ մի բան ի վիճակի չէ կատարել իր բնական նախախնամությունը; Նույնիսկ ծղրիդը, որը այլևս դադարել է իրեն բնորոշ երգերը երգել, գերադասում է անգործությունը և չի տեսնում որևէ այլընտրանք։
Անտառի բոլոր բնակիչները ողողվել են մարդկային վախերով, կախվածության բարդույթներով, և տիրում է«մեծ ճգնաժամը», որը յուրաքանչյուրը փորձում է հաղթահարել իր ձևով՝ հավատարիմ մնալով սեփական «թերապևտիկ» ռազմավարությանը և իր փորձը կիսել ծղրիդի հետ, որը չգիտի «թե ինչպես ապրի, երբ ինքդ քեզ այդքան վատ ես զգում»։
Թատրոնի մամլո ծառույությունում մեկնաբանել են, որ ներկայացման մեջ «կենդանացող բնությունը բնազդաբար արձագանքում է իր ճգնաժամի առիթով, դրանով արտացոլելով ժամանակակից աշխարհում ամբողջականության կորուստը։
«Ծղրիդը։ Հեքիաթ ինֆանտիլ մեծերի համար» ներկայացման առաջին պրեմիերան «Էլեկտրաթատրոն Ստանիսլավսկի» թատրոնում կկայանա մարտի 3֊ին։