«Հոգեհարազատների» ֆորումը կբացվի ամերիկացի հեղինակների գործերով
04.07.2021

Փառատոնը կբացվի Կամա Գինկասի երեք ներկայացումների ցուցադրությամբ, որոնք, ըստ էության, կներկայացնեն 20֊րդ դարի ամերիկյան դրամատուրգիայի երեք ստեղծագործություններ՝ Օլբիի երկու՝«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Ամեն ինչ վերջացած է» և Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» հայտնի պիեսները։
Փառատոնին մասնակցում են նաև ռուսական ժամանակակից թատրոնը ներկայացնող այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են, օրինակ, Մոսկվայի նահանգային, Պերմ, Յարոսլավլ և Մոսկվա քաղաքների մի շարք առաջատար թատրոնները;
Ի դեպ, Մոսկվայի թատրոններն, ըստ ամենայնի, նախապատրաստվում են վերջնական հաղթական քայլը կատարել կորոնավիրուսի առաջացրած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ; Ռուսաստանի որոշ լրատվամիջոցներ արդեն տեղեկատվոււթյուն են տարածում այն մասին, որ , հավանաբար ընթացիկ տարվա աշնանը թատրոնները կանցնեն հանդիսասրահներով 100 տոկոսանոց ծանրաբեռնվածության։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում թատրոններում հանդիսասրահները զբաղեցնելու ցուցանիշը 25 տոկոսից հունվարին արդեն բարձրացվել և հասցվել է 50 տոկոսի։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: