«Մեծական» դասականը մանկական ստվերների թատրոնում
04.16.2021

Այս բեմադրությունը ռուս դասականի գործերի վրա հիմնված ազատ երևակայության դրսևորում է։ Դոստոևսկին համարվում է բարդ և «մեծական» գրող, սակայն ստվերների թատրոնում դիմել է համարձակ այդ քայլին և փորձել է ջարդել տարածված կարծրատիպը և փոքրիկներին ծանոթացնել գրողի ստեղծագործությանը փոքրիկ պատմվածքների միջոցով։ Այսօր ներկայացվելիք բեմական աշխատանքի համար գրական հիմքը Դոստոևսկու «Տոնածառը և հարսանիքը» և «Տղան Քրիստոսի մոտ տոնածառի հանդեսին» ստեղծագործություններն են։
Բեմադրության կենտրոնում գրողի կերպարն է։ Կանգնելով սեղանի ետևում, նա փորձում է հորինել պատմվածք և հիշում է իր մանկության մասին, հարուստ տանն ապրող այն աղջկան, որին սիրահարված էր և կերպարների, որոնք հայտնվում էին նրա հիշողության և երևակայության մեջ, որոնց ստվերները հանդիսատեսին երևում են ստվերների տեսքով։
«Հանդիսատեսները կարող են նայել 19֊րդ դարի Պետերբուրգի պատուհաններից ներս, որոնց ետևում շքեղ պարային դահլիճներն են ու աղքատ կացարանները։ Նրանք կհայտնվեն նաև գրողի ստեղծագործական արվեստանոց, նրա ձեռագրերի և ստեղծագործությունների սևագրերի աշխարհ։ Բեմադրության մեջ կօգտագործվեն ինչպես ավանդական ստվերային թատրոնի տիկնիկներ, այնպես էլ տեսագրություններ»,֊ նշել են թատրոնում։